Հարյուրամյա լորենի (Դոնի Ռոստով)

ծառ Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Ադիգեայի փողոցի և Կիրովի պողոտայի թիվ 2 շենքի անկյունում

Հարյուրամյա լորենի (ռուս.՝ Столетняя липа), մեծ ծառ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի Ադիգեայի փողոցի և Կիրովի պողոտայի թիվ 2 շենքի անկյունում[1][2], որը մնացել է Մանֆանովսկիների նախկին ընտանեկան պարտեզից։

Հարյուրամյա լորենի
ռուս.՝ Столетняя липа бывшего семейного сада Манфановских
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
Հիմնվել է1902
Հարյուրամյա լորենի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Ռուսաստանում
Հարյուրամյա լորենի (Դոնի Ռոստով)
Հարյուրամյա լորենի (Դոնի Ռոստով)ը գտնվում է Երկիրում
Հարյուրամյա լորենի (Դոնի Ռոստով)

Պատմություն և նկարագրություն խմբագրել

Ըստ տան սեփականատիրոջ դստեր` Ելենա Նիկոլաևնա Մանֆանովսկայայից (մահացել է 2003 թվականին) ստացված տեղեկությունների` տունը կառուցվել է 1902 թվականին և, միաժամանակ, նրա կողքին տնկվել է մեծ այգի, որի կողմ էր դուրս գալիս մեկհարկանի տան ծածկապատշգամբը։

Տանտերը` Նիկոլայ Մանֆանովսկին, Ելենա Նիկոլաևնայի հայրը, կանաչ տարածքների սիրահար էր և իր ընտանիքի համար ստեղծել էր հարմարավետ բարեկարգ պարտեզ, որին հետևում էր նույն տանը բնակվող այգեպանը։

Նիկոլայ Մանֆանովսկին աշխատել է Վոլգա-Կամյան բանկի Ռոստովի բաժանմունքում։ Նա ակտիվորեն մասնակցել է մի քանի բարեգործական կազմակերպությունների աշխատանքներին և եղել է այգեգործության ընկերության խորհրդի անդամ, որի համար հետագայում ստացել է Ռոստովի անձնական պատվավոր քաղաքացու կոչում։

Լորենին միակ ծառն է, որը մնացել է Մանֆանովսկիների ընտանիքից։ XX դարի սկզբին պարտեզը ծավալվում էր Կիրովի պողոտայի երկայնքով մինչև Պուշկինի փողոց։

1912 թվականին տանն ավելացվեց երկրորդ հարկ։ Նրա կողքին աճող լորենին մնաց իր տեղում։

Տունը պետականացնելուց հետո 1920-ական թվականների սկզբին սկսվել է նախկին ընտանեկան այգու հետևողական ոչնչացումը։ Պուշկինի փողոցում կառուցվել է չորսհարկանի բնակելի տուն, և այգու տարածքը դարձել է ներթաղամասային բակ։

Լորենին կանգուն է մնացել Հայրենական մեծ պատերազմի ռմբահարումների ժամանակ և պահպանվել է մինչև մեր օրերը։

Գրականություն խմբագրել

  • Волошинова В. Ф., Волошинова Л. Ф. 100 уникальных мест Ростовской области: Иллюстрированный справочник. Ростов-на-Дону: Ростиздат, 2011.-176 с., ил. ISBN 978-5-7509-0631-4

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել