Հարկադիր աշխատանք

աշխատանք, որ կատարում են մարդիկ՝ իրենց կամքին հակառակ

Հարկադիր աշխատանք, որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը։

Խորհրդային ճամբարներում հարկադիր աշխատանքի դատապարտված գերմանացի ռազմագերիներ (հուլիսի 23, 1946)

Նախնական ձևը կարող է համարվել ստրկատիրությունը, երբ անձի նկատմամբ իրականացվում են սեփականության իրավունքին բնորոշ բոլոր կամ որոշակի լիազորությունները։ Մեկ այլ՝ ավատատիրական-ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ավատի հողին ամրացնելու վրա։ Այս երկու ձևերին բնորոշ էր անձնական կախման միջոցով աշխատանքի ուղղակի և անմիջական հարկադրումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 306
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարկադիր աշխատանք» հոդվածին։