Հարիեթ Մորիսոն Իրվին (անգլ.՝ Harriet Irwin, ամբողջական անունը` Հարիեթ Աբիգեյլ Մորիսոն Իրվին (անգլ.՝ Harriet Abigail Morrison Irwin), 1828[1], Մեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ - 1897[1], Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ինքնուս ճարտարապետ, ԱՄՆ-ում ճարտարապետական նորարարությունների համար վկայագիր ստացած առաջին կինը։

Հարիեթ Մորիսոն Իրվին
անգլ.՝ Harriet Abigail Morrison Irwin
Ծնվել է1828[1]
ԾննդավայրՄեկլենբերգ շրջան, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Մահացել է1897[1]
Վախճանի վայրՇառլոթ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
 Harriet Morrison Irwin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հարիեթ Մորիսոն Իրվինը ծնվել է 1828 թվականին ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Մեկլենբուրգ շրջանում Հյուսիսային Կարոլինայի կանանց Դեվիդսոն քոլեջի առաջին նախագահի ընտանիքում։ Նրա ղեկավարությամբ Հարիեթը ստացել է նախնական ընտանեկան կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Սեյլեմի կանանց քոլեջում։ Քոլեջն ավարտելուց հետո այդ ժամանակաշրջանի շատ երիտասարդների նման Հարիեթը ճամփորդության է մեկնել Եվրոպա։ Ամուսնությունից հետո բնակություն է հաստատել Շառլոթ քաղաքում, որտեղ զբաղվել է տնային տնտեսությամբ։ Քանի որ նա չէր սիրում բնակարանի անկյուններում կուտակված աղբի մաքրման աշխատատար գործընթացը, այդ խնդիրը լուծելու համար Հարիեթը որոշում է փոփոխել սենյակների նախագծումը և առաջարկում է բնակարանի նոր դիզայն։ Չնայած Իրվինը ձևականորեն չուներ ճարտարապետական կրթություն, նա ինքնուրույն նախագծում և կառուցում է հեքսագոնալային բնակարան, որը չուներ սուր անկյուններ (մեղրահացի սկզբունքով)։

Իրվինը ԱՄՆ-ում առաջին կինն է, որ 1869 թվականի օգոստոսի 24-ին ստացել է ճարտարապետական նորամուծությունների վկայական։ Հետագայում նա նախագծել և կառուցել է երկու համանման շենքեր։ 1871 թվականին Հարիեթը գրում և հրատարակում է վեպ, ինչպես նաև պարբերական մամուլում հրապարակում է տարբեր թեմաներով հոդվածներ։ Հարիեթը եղել է ինը երեխաների մայր։ Մահացել է 1897 թվականին և թաղված է տեղի գերեզմանատանը։ Նրա գերեզմանը հեքսագոնալային տիպի է[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարիեթ Մորիսոն Իրվին» հոդվածին։