Հարթաչափում, ելակետի («բարձրության զրո») կամ ծովի մակարդակի նկատմամբ Երկրի մակերևույթի կետերի բարձրության որոշում։ Երկրաչափական հարթաչափումը կատարվում է հարթաչափի և նշաձողերի օգնությամբ։

  • Եռանկյունաչափական հարթաչափման հիմքում ընկած է թեոդոլիտից տեղանքի երկու կետերով անցնող դիտոցային ճառագայթի թեքության անկյան կապը այդ կետերի բարձրությունների տարբերության և դրանց միջև եղած հեռավորության հետ։
  • Բարոմետրական հարթաչափումը կատարվում է բարոմետրի միջոցով) հիմնված է ծովի մակերևույթի նկատմամբ կետի ունեցած դիրքից օդի ճնշման կախման վրա։
  • Մեխանիկական հարթաչափումը կատարվում է ավտոմատ-հարթաչափով, որն ավտոմատորեն գծում է տեղանքի պրոֆիլը, չափում կից կետերի բարձրությունների տարբերությունը և դրանց միջև եղած հեռավորությունը։
  • Հիդրոստատիկ հարթաչափման ժամանակ օգտագործվում է հաղորդակից անոթների հատկությունը։
  • Աստղագիտական և աստղագիտա-գրավիմետրական հարթաչափման հիմքում ընկած է գեոիդի կամ քվազիգեոիդի բարձրությունների որոշումը ռեֆերենց-էլիպսոիդի նկատմամբ։
Հարթաչափման աշխատանքներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարթաչափում» հոդվածին։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 304