Հարդագողի ճանապարհով
Հարդագողի ճանապարհով (սերբ.՝ На млечном путу), դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Վենետիկյան փառատոնում։ Ֆիլմի հիմքում ընկած է սիրո պատմություն բոսնիական պատերազմի ժամանակահատվածում։
Երկիր | Միացյալ Թագավորություն ԱՄՆ Սերբիա |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | սեպտեմբերի 9, 2016, մայիսի 26, 2017, հունվարի 12, 2017[1], սեպտեմբերի 7, 2017[2] և փետրվարի 23, 2017[3] |
Լեզու | սերբերեն |
Ռեժիսոր | Էմիր Կուստուրիցա |
Սցենարի հեղինակ | Էմիր Կուստուրիցա |
Դերակատարներ | Էմիր Կուստուրիցա և Մոնիկա Բելուչի |
Երաժշտություն | Ստրիբոր Կուստուրիցա |
Պատմվածքի վայր | Սերբիա |
Սյուժե խմբագրել
Դեպքերը զարգանում են բոսնիական քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Գլխավոր հերոսը (Էմիր Կուստուրիցա) կաթնավաճառ է, որն ամեն օր իր էշի վրա մթերք է տեղափոխում ճակատային գծում զինվորների համար, խուսափելով մահից շնորհիվ պատահական հաջողության, մեկ անգամ նույնիսկ փամփուշտից կորցնելով ականջը։ Նա երազում է պատերազմի դադարեցման մասին և պլաններ է գծում խաղաղ ժամանակահատվածի համար։ Պատահմամբ նա հանդիպում է խորհրդավոր իտալուհու (Մոնիկա Բելուչի), ով ոտքից գլուխ փոխում է իր կյանքը։ Այսպես սկսվում է արգելված կրքոտ սիրո պատմություն, որի պատճառով հերոսներն ընկնում են արկածների ու հետապնդումների մեջ։
Դերերում խմբագրել
- Մոնիկա Բելուչի — հարսնացու
- Էմիր Կուստուրիցա — Կոստա
- Սերգեյ Տրիֆունովիչ
- Սլոբոդա Միչալովիչ
- Պրեդրագ Մանոյլովիչ
- Բայրամ Սեվերձան
- Զորան Ցվիյանովիչ
- Մարիյա Դարկինա
- Դավոր Յանժիչ
- Պետար Միրչևսկի
Ճանաչում խմբագրել
«Հարդագողի ճանապարհով» ֆիլմի մրցանակներն ու նոմինացիաները | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Կինոմրցանակ / Կինոփառատոն | Անվանակարգ / Մրցանակ | Նոմինանտ | Արդյունք | |
2016 | Վենետիկյան կինոփառատոն | «Ոսկե առյուծ» լավագույն ֆիլմի համար | «Հարդագողի ճանապարհով» | Նոմինացիա |