Հարգ, ազնիվ մետաղների, ոսկու, արծաթի, պլատինի կամ պալադիումի քանակական պարունակությունը լիգատուրային համաձուլվածքներում, որից պատրաստում են ոսկերչական իրեր, ատամի պրոթեզներ, դրամներ, մեդալներ և այլն։

Կիրառում խմբագրել

Հարգը երաշխավորում է պետությունը, որի համար իրերն անպատճառ ենթարկվում են հարգային ստուգման (նմուշարկում, անալիզ), և նրանց վրա դրվում է հարգադրոշմներ։ Պետական հարգային հսկողություն ունեցող երկրներում ազնիվ մետաղներից պատրաստված իրերի առևտուրն առանց հարկադրոշմների արգելված է, իսկ հարկադրոշմի կեղծումը հետապնդվում է օրենքով։ Մի շարք երկրներում՝ (ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա) հարկային հսկողությունը պարտադիր չէ կամ թույլ է իրականացվում։

Մետրական համակարգ խմբագրել

Բազմաթիվ երկրներում ընդունված է հարգի նշանակման մետրական համակարգ։ Ըստ այդ համակարգի հարգը հավասար է լիգատուրային համաձուլվածքի 1000 մասերում (ըստ զանգվածի) ազնիվ մետաղի մասերի թվին։ Հայաստանում այն կիիրառվում է սկսած խորհրդային տարիներից՝ 1927 թվականի նոյեմբերի 15-ից։

Առավել տարածված հարգեր՝

  • ոսկի  - 375, 500, 583, 585, 750, 958, 996, 999,9 (օգտագործվում է տիեզերական արդյունաբերությունում)
  • արծաթ  - 750, 800, 875, 916, 925, 960
  • պլատին  - 950
  • պալադիում  - 500, 850

Կարատային համակարգ խմբագրել

ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում ընդունված է հարգի կարատային համակարգ, որը համապատասխանում է մետրականին 24 պայմանական միավորների՝ կարատների։

Համակարգերի հարաբերությունը խմբագրել

  • 999 → համարժեքն է 24 կարատ, առավելապես հայտնի է որպես «երեք ինը»,
  • 916 → համարժեքն է 22 կարատի,
  • 833 → համարժեքն է 20 կարատի,
  • 750 → համարժեքն է 18 կարատի,
  • 625 → համարժեքն է 15 կարատի,
  • 585 → համարժեքն է 14 կարատի,
  • 417 → համարժեքն է 10 կարատի,
  • 375 → համարժեքն է 9 կարատի,
  • 333 → համարժեքն է 8 կարատի, 1884 թվականից հետո մինիմալ հարգը Գերմանիայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 302