Հարանց անապատ (կամ Սյունյաց Մեծ անապատ), ճարտարապետական համալիր Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Հալիձոր գյուղի մոտ, Որոտան գետի աջ ափին։

Հարանց անապատ
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀալիձոր
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
ԹեմՍյունիքի թեմ
Կազմված էԳավիթ, Գավիթ, Եկեղեցի, Մատուռ, Մատուռ Սբ. Պողոս-Պետրոս, Պարիսպ և Սեղանատուն
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
 Harants Anapat Monastery Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հիմնադրման հստակ ժամանակը հայտնի չէ։ Ենթադրվում է, որ կառուցվել է 1608-1613 թթ.-ին։ Հիմնադիրներն են եղել Սաղմոսավանքի Սարգիս վարդապետը և Տրապիզոնից քահանա Կիրակոսը։ Ըստ Առաքել Դավրիժեցու՝ մինչ այդ նրանք ուխտի էին մեկնել Երուսաղեմ, ծանոթացել անապատների կանոնադրությանը, այնուհետև այցելել Տաթևի վանք, Թանահատի վանք, ապա առավել խաղաղ և ապահով վայր որոնելով՝ Որոտան գետի աջ ափին անապատ են հիմնել, կառուցել եկեղեցի և մենակյացին պատշաճ խավար ու մթին փոքր խցեր[1]։

Ճարտարապետություն խմբագրել

Համալիրի այժմյան կազմում են արևմուտքից գավիթ-սրահով և հյուսիսից կից երկու սենյակներով եկեղեցին (երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ) թաղակապ, ձգված համաչափություններով սեղանատունը և պարիսպների մնացորդները, որոնք (բացի եկեղեցուց) կառուցվել են 1658 թ.-ի երկրաշարժից հետո, երբ անապատի նախկին բոլոր շինությունները կործանվել են, իսկ եկեղեցին սահել իջել է այժմյան տեղը։ Երկրաշարժից երկու տարի անց միաբանությունը տեղափոխվել է և հիմնել Տաթևի Մեծ Անապատը։ XVIII դ. սկզբին Հարանց անապատը վերակենդանացել է, այստեղ նորոգումներ և կառուցումներ են կատարել Տաթևի վանքի առաջնորդները։ Հարանց անապատի համալիրը և եկեղեցին չափազանց կարևոր են ուշ միջնադարի հայկական ճարտարապետական առանձնահատկությունների բացահայտման համար այստեղից են եկել Հայաստանի XVII դարի մյուս անապատների հիմնադիրները՝ տարածելով նաև համալիրի հորինվածքի ու առանձին շենքերի լուծումները։

Վիմական արձանագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Դավրիժեցի, Առաքել (1988). Պատմություն. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն խմբագրել

  • Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973։
  • Առաքել Դավրիժեցի, Պատմություն, Երևան, 1988
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 278