Հատուկ նշանակության ջոկատը (ֆիլմ)

«Հատուկ նշանակության ջոկատը» (ռուս.՝ «Отряд специального назначения»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (հինգ սերիա)[1][2], Դմիտրի Մեդվեդևի «Դա եղել է Ռովնոյի մետ» (ռուս.՝ «Это было под Ровно») վեպի էկրանավորումը (ավելի ուշ հրատարակություններում՝ «Ոգով ուժեղ», ռուս.՝ «Сильные духом») հետախույզ Նիկոլայ Կուզնեցովի մասին։

Հատուկ նշանակության ջոկատը
ռուս.՝ Отряд специального назначения
Երկիր ԽՍՀՄ
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ
Թվական1987
Լեզուռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն և գերմաներեն
ՌեժիսորԳեորգի Կուզնեցով
Սցենարի հեղինակԴմիտրի Մեդվեդև և Էդուարդ Վոլոդարսկի
ԴերակատարներԱլեքսանդր Միխայլով, Միրձա Մարտինսոնե, Յուրի Գրեբենշչիկով, Յուրի Կուզնեցով և Անատոլի Կոտենև
ՕպերատորԳենադի Տրուբնիկով
ԿինոընկերությունՍվերդլովսկի կինոընկերություն
Տևողություն344 րոպե

Սյուժե խմբագրել

1942 թվականի հունիս։ Ռովնո քաղաքի մոտ ուղարկելու համար ՆԳԺԿ նախապատրաստում է գնդապետ Դմիտրի Մեդվեդևի (Յուրի Գրեբենշչիկով) պարտիզանական ջոկատը։ Մեդվեդևի ջոկատի հետ միասին պետք է թռչի նաև հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը (Ալեքսանդր Միխայլով)։ Ջոկատն իջեցվում է փոքր խմբերով տարբեր օրերի, և ոչ բոլորն են հասնում նշանակման վայր։ Առաջին խումբը սխալմամբ իջեցվում է ոչ անտառապատ տեղանքում՝ նպատակից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա և զոհվում։ Երկրորդ խումբը նույնպես իջնում է ոչ այնտեղ, որտեղ պետք է, բայց փրկվում է և ավելի ուշ միանում հիմնական ուժերին։ Երրորդ խմբում մեկնում են Մեդվեդևն ու Կուզնեցովը։ Երրորդ խումբը տեղ է հասնում ապահով։

1942 թվականի աշնանը Կուզնեցովը գերմանացի սպայի անվան տակ պետք է առաջին անգամ հայտնվի Ռովնոյում։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդր Միխայլով – հետախույզ Նիկոլայ Կուզնեցով (Գրաչյով), օբեր-լեյտենանտ (հետագայում՝ հաուպտման) Պաուլ Զիբերտ
  • Միրզա Մարտինսոնե – Լիդիա Լիսովսկայա
  • Յուրի Գրեբենշչիկով – գնդապետ Դմիտրի Մեդվեդև
  • Միխայիլ Ժիգալով – գեներալ-լեյտենանտ (ակնարկ Սուդոպլատովին)
  • Անատոլի Կոտենյով – Յան Կամինսկի
  • Նատալյա Միխեևա – Վալյա Դովգեր (լուսագրերում՝ Նատալյա Տագիևա)
  • Յուրի Կուզնեցով – Սերգեյ Տրոֆիմովիչ Ստեխով, ջոկատի կոմիսար
  • Յուրի Ժուկ – Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Լուկին, փոխգնդապետ
  • Ուլդիս Լիելդիջ – Պետեր Քրիստիան Կրաուզե, ՍՍ հաուպտշտուրմֆյուրեր
  • Անատոլի Լուկյանենկո – Իվան Բելով
  • Օլեգ Կորչիկով – դավաճան Նաումով (գրքում՝ Նաումենկո)
  • Բորիս Կլյուև – Մարտին ֆոն Գետել
  • Ռոմուալդս Անցանս – Ուլրիխ ֆոն Օրտել
  • Վիկտոր Ստեպանով – գեներալ ֆոն Իլգեն
  • Վլադիմիր Օլեքսեենկո – պահակ
  • Նիկոլայ Սեկտիմենկո – լեյտենանտ Բորիս Կրուտիկով
  • Լարիսա Շախվորոստովա (Տոտունովա) – Մայա Միկոտա
  • Վալենտին Գոլուբենկո – պարտիզան
  • Յուրի Ռուդչենկո – բանդերովեց
  • Ալեքսանդր Լեբեդև – ժամապահ

Նախապատմական տեքստը կարդում է Իվան Կրասկոն։

Հետաքրքիր փաստ խմբագրել

  • Սերիալի 5-րդ սերիայի դրվագներից մեկում հնչում է «Դե, սպասիր» մուլտֆիլմի 9-րդ թողարկման մեղեդու մի հատված՝ կրկեսային աստղերի տեսարանը։ Նույն 5-րդ սերիայում հնչում է գերմանական «Wasterwald» քայլերգը, որը կատարել է Բունդեսվերի նվագախումբը և երգչախումբը ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել