Հավերժության նշան (ֆիլմ)

«Հավերժության նշանը», խորհրդային դպրոցական արկածային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Դավիթ Քոչարյանը 1977 թվականին Ալեքսանդր Վոինովի սցենարով։

Հավերժության նշան
Երկիր ԽՍՀՄ
Սցենարի հեղինակԱլեքսանդր Վոինով
ՕպերատորՎալերի Միրոնով
ԵրաժշտությունԱլեքսանդր Մնացականյան
ԿինոընկերությունԼենֆիլմ և Հայֆիլմ
Տևողություն73 րոպե

Սյուժե խմբագրել

Պիոներները՝ անդադրում Արտյոմը, Սամվելը և Վարյան, որ ապրում են Հայաստանի հարավային սահմանամերձ գյուղում, օգնում են Լենինգրադից այստեղ եկած հնագիտական արշավախմբին։ Մի օր նրանք գտնում են «սահմանախախտին»՝ կապիկի։ Իսկ շուտով սահմանապահները փրկում են գետում խեղդվող տղային, որը եկել էր հարևան երկրից՝ իր կապիկին գտնելու համար։ Տղաները շատ արագ ընկերանում են Ռուբենի և նրա կենդանու հետ, բայց աչալուրջ պիոներներին մտահոգում է օտարի տարօրինակ հետաքրքրությունը հին հուշարձանների, հնագետների աշխատանքի հանդեպ... Ընկերներն իմանում են, որ գոյություն ունի լեգենդ մի հին ձեռագրի մասին, որը թաքցված է «հավերժության նշանի» պատկերով տապանաքարի կողքին, և նրանք կասկածում են, որ Ռուբենը սահմանն անցել է ոչ հենց այնպես... «Հավերժության նշան» գտնվում է, բայց Ռուբենը ձեռագրի հետ միասին գտնում է նաև իսկական բարեկամություն և հեռանալիս անգին ձեռագիրը թողնում է իր խորհրդային ընկերներին։

Դերերում խմբագրել

Գլխավոր դերերում[1]

  • Գեորգի Կուլիկով – Բուդանցև
  • Վալերի Օլշանսկի – Միխեև
  • Միհրան Կեչօղլյան – Նազարյան
  • Սերգեյ Պոպովսկի – Վորոբյով
  • Սաշա Կարելին – Արտյոմ
  • Կարեն Հակոբյան – Ռուբեն
  • Ժենյա Վորոբյովա – Վարյա
  • Տիգրան Ոսկանյան – Սամվել
  • Ալյոշա Պլատոնով – Սիմկա

Էպիզոդներում՝ Ի. Ղարիբյան, Կ. Ջանիբեկյան, Մ. Իվանով, Ռաֆայել Քոթանջյան, Ի. Կրասկո, Ի. Կլաս, Մ. Մատվեև, Պ. Մերկուրև, Վ. Փանոյան, Վ. Սմոլյանսկայա, Ա. Թումանյան և այլն[1]։

Դպրոցականներ՝ Ա. Աղաբեկյան, Գ. Գրիգորյան, Վ. Դավթյան, Մ. Քոչարյան, Վ. Մամիկոնյան, Տ. Մարության, Խ. Մելիքյան, Դ. Հովհաննիսյան, Ի. Յազիչան[1]։

Ֆիլմում նկարահանվել է Չապա մականունով կապիկը (վարժեցնող՝ Ստեփան Իսահակյան-Սերեբրյակով)[1]։

Նկարահանումներ խմբագրել

Ֆիլմի խորհրդատուներն էին ինչպես հայ հնագետ Հռիփսիմե Ջանփոլադյանը, այնպես էլ սահմանապահ, գնդապետ Ա. Քարչմիթը, որը մի շարք լրտեսական վեպերի հեղինակ է[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Знак вечности // Советские художественные фильмы: 1976—1977. — М.: Нива России, 1995. — стр. 222

Աղբյուրներ խմբագրել

  • «Знак вечности» (Об одним. фильме о прошлом и настоящем Армении) // Московская кинонеделя, 26 марта 1978
  • Знак вечности // Советские художественные фильмы: 1976—1977. — М.: Нива России, 1995. — стр. 222
  • Знак вечности // Домашняя синематека: отечественное кино 1918—1996. — М.: Дубль-Д, 1996. — 520 с. — стр. 168
  • Знак вечности