«Հավերժական ամուսինը» (ռուս.՝ Вечный муж), ռուս գրող Ֆյոդոր Դոստոևսկու վեպ, որն առաջին անգամ լույս է տեսել 1870 թվականի «Զարյա» ամսագրում[1]։ Վեպի սյուժեն պտտվում է ազնվական Վելչանինովի և այրի Տրուսոցկու հարաբերությունների շուրջ, ում մահացած կինը Վելչանինովի նախկին սիրեկանն էր։

Հավերժական ամուսին
ռուս.՝ Вечный муж
ՀեղինակՖյոդոր Դոստոևսկի
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
Լեզուռուսերեն
Ստեղծման տարեթիվ1870
Նկարագրում էՌուսական կայսրություն
ՆախորդԱպուշը
ՀաջորդԴևեր
Երկիր Ռուսաստան
ՀրատարակիչՌուսական պարբերական
Հրատարակման տարեթիվ1870
 The Eternal Husband Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ալեքսեյ Իվանովիչ Վելչանինովը հողատեր է, ով մնում է Սանկտ Պետերբուրգում մի կտոր հողի վերաբերյալ դատավարության պատճառով։ Նրան այցելում է Պավել Պավլովիչ Տրուսոցկիին՝ իր հին ծանոթին, ով վերջերս այրիացել է։ Վելչանինովը սիրավեպ է ունեցել Տրուսոցկու կնոջ՝ Նատալիայի հետ, և նա հասկանում է, որ ինքը Լիզայի՝ Տրուսոցկու ութամյա դստեր կենսաբանական հայրն է։ Վելչանինովը, ով չի ցանկանում, որ Լիզային մեծացնի հարբեցող մի մարդ, Լիզային բերում է խնամակալ ընտանիք։ Լիզան այնտեղ մահանում է։

Տրուսոցկին այժմ ցանկանում է ամուսնանալ Նադիայի՝ պետական ծառայող Զախլյոբինինի տասնհինգամյա դստեր հետ։ Նա ութ դստրերից վեցերորդն է։ Տրուսոցկին իր հետ տանում է Վելչանինովին՝ իր հարսնացուի մոտ, և նրա համար ապարանջան է գնում։ Տրուսոցկին ծաղրվում է Զախլյոբինինի դուստրերի կողմից և փակվում պահմտոցի խաղալու ժամանակ։ Նադիան ապարանջանը տալիս է Վելչանինովին՝ խնդրելով այն վերադարձնել Տրուսոցկուն և ասել, որ չի ցանկանում ամուսնանալ իր հետ։ Նադիան գաղտնի նշանադրվել էր տասնիննամյա տղայի՝ Ալեքսանդր Լոբովի հետ։

Տրուսոցկին գիշերում է Վելչանինովի սենյակում և դանակով փորձում է սպանել նրան։ Վելչանինովին հաջողվում է պաշտպանվել, սակայն նա վնասում է իր ձախ ձեռքը։

Որոշ ժամանակ անց, երբ Վելչանինովը հաղթում է իր դատը, նրանք նորից հանդիպում են երկաթուղային կայարանում։ Տրուսոցկին նորից ամուսնացել էր, բայց նրա և կնոջ հետ ճամփորդում է բանակի մի երիտասարդ սպա։ Տրուսոցկու նոր կինը հրավիրում է Վելչանինովին այցելել իրենց, սակայն Տրուսոցկին խնդրում է նրան անտեսել այս հրավերը։

Վերլուծություն խմբագրել

Պատմությունը սկսվում է «in medias res» արտահայտությամբ։ Վելչանինովի դավաճանական անցյալի մասին մանրամասները բացահայտվում են աստիճանաբար։

Վեպը համեմատելի է տրագիկոմեդիայի հետ։ Գլխավոր ողբերգական իրադարձությունը Լիզայի մահն է։ Զավեշտական տարրը Տրուսոցկու կերպարն է, ով, կարծես, կանխորոշված է կրկնել կուկոլդի դերը։

Հերոսներ խմբագրել

  • Ալեքսեյ Իվանովիչ Վելչանինով, 38 կամ 39 տարեկան
  • Պավել Պավլովիչ Տրուսոցկի
  • Նատալյա Վասիլևնա, նրա կինը
  • Լիզա, նրանց դուստրը, 8 տարեկան
  • Կլավդիա Պետրովնա Պոգորելցևա, Վելչանինովի ընկերը, 37 տարեկան
  • Մավրա, դռնապանի քույրը, մաքրում է Վելչանինովի սենյակները
  • Մարիա Սիսոևնա, կին Պոկրովսկայա հյուրանոցում
  • Բագաուտով Ստեփան Միխայլովիչ, Նատալյա Վասիլևնայի սիրեկանը
  • Ֆեդոսեյ Պետրովիչ Զախլեբինին, նահանգային խորհրդական
  • Կատերինա Ֆեդոսեևնա, նրանց ավագ դուստրը, 24 տարեկան
  • Նադեժդա Ֆեդոսեևնա, նրանց դուստրը, ավագ դպրոցի աշակերտ, 15 տարեկան
  • Մարյա Նիկիտիշնա, Զախլեբինին քույրերի ընկերուհին, 23 տարեկան
  • Պրեդպոսիլով
  • Ալեքսանդր Լոբով, 19 տ
  • Օլիմպիադա Սեմյոնովնա, Տրուսոցկու երկրորդ կինը

Քննադատություն խմբագրել

«Հավերժական ամուսինը» Դոստոևսկու քիչ հայտնի վեպերից է[2]։ Խաբված ամուսնու թեման համեմատաբար ավելի թեթև է, քան նրա մյուս վեպերում, սակայն որոշ քննադատներ ասում են, որ այս վեպն իր ոճի և կառուցվածքի պատճառով դասվում է նրա լավագույն ստեղծագործությունների շարքին։ Ալֆրեդ Բեմն այն անվանում է «Դոստոևսկու ամենաամբողջական գործերից մեկը՝ գեղարվեստական կառուցվածքի և զարգացման առումով»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г.М.Фридлендер. Комментарии: Ф.М.Достоевский. Вечный муж (Russian). Վերցված է 2011 թ․ հունիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. Fitzpatrick, Sean (2014 թ․ օգոստոսի 28). «Dostoevsky's The Eternal Husband: Adultery, Butchery, and Prophecy». Crisis. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  3. Parts, L. (2006). «Polyphonic Plot Structure in Dostoevsky's "The Eternal Husband"». The Slavic and East European Journal. 50 (4): 607. doi:10.2307/20459367. JSTOR 20459367.

Արտաքին հղումներ խմբագրել