Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալ (Նորվեգիա)

Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալ, Նորվեգիայի ռազմածովային ուժերի գերատեսչական պարգև։

Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալ
նորվ.՝ Sjøforsvarets Vernedyktighetsmedalje
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակմեդալ
Կարգավիճակշնորհվում է
Վիճակագրություն
Պարամետրերտրամագիծը 30 մմ
Հիմնադրման ամսաթիվմայիսի 1, 1982
Հերթականություն
Ավագ պարգևԶինված ուժերի արտասահմանում գործողության մեդալ

Պատմություն խմբագրել

Հավատարիմ ծառայության համար ռազմածովային ուժերի մեդալը հաստատվել է 1982թ.-ի մայիսի 1-ին որպես խրախուսական պարգև նախատեսված Նորվեգիայի ռազմածովային ուժերի բոլոր այն զինծառայողների համար, ովքեր անցել են ամբողջական զինվորական ծառայությունը, լրացրել պահեստազորի կազմը։ Յուրաքանչյուրն զինվորական հավաքի համար մեդալի ժապավենին ամրացվում է հինգանկյունանի աստղիկ, բայց ոչ ավել քան 3 հատը։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի աստղիկներով
 
 
 
 

2011թ.-ից, պայմանավորված մեդալի աստիճանակարգերով, տրվում է նաև սպիտակ մետաղից աստղիկների կցում։

Մեդալների սալիկները ըստ տարբեր քանակի սպիտակ մետաղից աստղիկներով
 
 
 
 

Նկարագրություն խմբագրել

Մեդալը շրջանաձև է և պատրաստված բրոնզից։

Դիմային հատվածում պատկերված է Նորվեգիայի ռազմածովային ուժերի զինանշանը, որը իրենից ներկայացնում է 4 մասի բաժանված վահան՝ վրան փարոսներ և խարիսխներ։ Մեդալի հակառակ կողմում գրված է «SJØFORSVARET – FOR FRED OG FRIHET» (Նավատորմ՝ հանուն խաղաղության և ազատության)։ Մեդալի ժապավենը մանուշակագույն մետաքսից է 35 մմ լայնությամբ, կենտրոնում 10 բարակ սպիտակ գծերով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել