Հավայան տոստ
(Վերահղված է Հավայական թոսթից)
Հավայան տոստ (գերմ.՝ Hawaii-Toast), բոված հացի կտոր խոզապուխտով, արքայախնձորով և պանրով, գերմանական խոհանոցի ուտեստ։ Պատրաստելու համար բոված հացին քսում են կարագ, վրա դնում խոզապուխտ (երբեմն երշիկ), այնուհետև պահածոյացված արքայախնձոր, ապա մի կտոր հալած պանիր։ Թխելուց հետո զարդարում են կոկտեյլային բալով։
![]() Հավայան տոստ | |
Ծագում | |
Տեսակ | Բաց սենդվիչ |
Ենթատեսակ | Բաց սենդվիչ |
Առաջացման երկիր | ![]() |
Հեղինակ | Կլեմենս Վիլմենրոդ |
Ստեղծման տարեթիվ | 1955 |
Բաղադրամասեր | |
Հիմնական | Բոված հացի կտոր, խոզապուխտ, արքայախնձոր, մալաշինի բալ, պանիր |
![]() |
Նույն ձևով պատրաստում են նաև հավայան պիցցան։ Առաջին անգամ հավայան տոստը հայտնվել է 1955 թվականին առաջին գերմանական հեռուստատեսային գլխավոր խոհարար Կլեմենս Վիլմենրոդի հեռուստահաղորդման ժամանակ, ինչով արտացոլեց գերմանացիների հետաքրքրվածությունը տարասովոր երկրների նկատմամբ։ Հետպատերազմյան տարիներին նման ուտեստ հայտնվեց և ԳԴՀ-ում. այն կոչվում էր «կարլսբադյան» և պատրաստվում էր առանց արքայախնձորի, բայց լոլիկի մածուկով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Նատալյա Շինկարյովա, Նադեժդա Բոնդարենկո, Հավայան տոստ, Խոհարարական հանրագիտարան (Кулинарная энциклопедия), հ. 5 (խմբ. Օլգա Իվենսկայա), «Litres», 2017։