Հասփստան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Աղբակի գավառակում[1]։ Գտնվում էր Աղբակ գետի միջին հոսանքի աջ ափին։

Գյուղ
Հասփստան
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառԱղբակի գավառ
Այլ անվանումներԱսպիստան, Ասպստան, Ասփսթան, Խասպստան, Հասպատան, Հասպեստան, Հասպետան, Հասպիստան, Հասպսթան, Հասպստան, Հասփիստան, Հասփստոն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունասպստանցի
Ժամային գոտիUTC+3
Հասփստան (Աշխարհ)##
Հասփստան (Աշխարհ)

Պատմություն խմբագրել

Բնակիչները եռանդուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի ինքնապաշտպանական մարտերին։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

Հիմնականում հայաբնակ էր։ XIX դարի սկզբին ուներ 100 տուն, իսկ մեծ եղեռնի նախօրեին՝ 40-45 տուն բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Հասփստանն ուներ եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր «Ծաղկոց-դպրոցը»։

Գրչություն խմբագրել

Հանդիսացել է գրչության կենտրոն[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 375

Աղբյուրներ խմբագրել