Հասարակության թշնամիները (գիրք)
«Հասարակության թշնամիները» (ֆր.՝ Ennemis publics), Միշել Ուելբեքի և Բեռնար-Անրի Լևիի նամակագրությունը։ 28 նամակից բաղկացած այս ժողովածուն լույս է տեսել է 2008 թ․-ին Flammarion և Grasset հրատարակչություններում․ այն ընդգրկում է 2008 թ․ հունվարից-հուլիս ընկած ժամանակաշրջանը[1][2]։
Հասարակության թշնամիները Ennemis publics | |
---|---|
Հեղինակ | Միշել Ուելբեք Բեռնար-Անրի Լևի |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | Նամակագրական վեպ |
Բնօրինակ լեզու | Ֆրանսերեն |
Էջեր | 332 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման վայր | Փարիզ |
Հրատարակիչ | Flammarion և Grasset |
Հրատարակման տարեթիվ | 2008 |
ԳՄՍՀ | 978-2-08-121834-5 |
OCLC | 261400579 |
Առաջին նամակում Միշել Ուելբեքը «երկխոսություն-բանավեճ»-ը սկսում է հետևյալ խոսքերով․
«Հանընդհանուր կարծիքով՝ ես և Դուք բացարձակ հակապատկերներ ենք, սակայն մի գիծ կա՝ ընդ որում բավականին էական, որը մեզ միավորում է․ երկուսս էլ բավականին արգահատելի կերպարներ ենք»[3]։
Իրար ուղղված նամակներում հեղինակներն անդրադառնում են ամենատարբեր թեմաների՝ գրականություն, փիլիսոփայություն, կրոն, ժամանակակից հասարակություն, համացանցի ազդեցություն․ առանձին անդրադարձ կա քաղաքական հարցերին՝ մասնավորապես, լայն քննարկում կա ժամանակակից Ռուսաստանի տեղի ու դերի մասին։
Միշել Ուելբեքը ներկայացնում է այն գործոնները, որոնք նպաստել են իր հոգևոր և գրական աճին, ներկայացնում իր վրա ազդեցություն ունեցած հեղինակներին՝ Բլեզ Պասկալ, Իմանուիլ Կանտ, Արթուր Շոպենհաուեր, Ֆրիդրիխ Նիցշե, Ֆյոդոր Դոստոևսկի, Ֆրանց Կաֆկա։
Գրախոսություններ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Tim Adams (8 décembre 2011). «Public Enemies by Michel Houellebecq and Bernard-Henri Lévy – review». The Guardian. Վերցված է 18 février 2021-ին..
- ↑ Dwight Garner (11 janvier 2011). «Throwing Mud and Calling It Beautiful». The New York Times. Վերցված է 18 février 2021-ին..
- ↑ Ennemis publics, Paris, Flammarion/Grasset, 2008, P..