Հասան Ալի խան Գարուսի (պարս.՝ حسنعلی‌خان گروسی‎, Հասան Ալի խան Ամիր Նազամ, 1822 կամ 1820, Բիջար, Քուրդիստանի նահանգ, Իրան - 1899 կամ 1900, Թավրիզ, Իրան), բրիգադայի հայտնի հրամանատար, քաղաքականագետ, գրականագետ և Իրանում Ղաջարիների դարաշրջանի հասարակական գործիչ (19-րդ դար)։ Եղել է գլխավոր ադմինիստրատոր՝ Թավրիզում՝ Մուզաֆար արքայազնի օրոք, որն ավելի ուշ դարձել է Պարսկաստանի շահը (1896-1907)։

Հասան Ալի խան Գարուսի
حسنعلی‌خان گروسی‎
 
Մասնագիտություն՝ դիվանագետ, քաղաքական գործիչ, գեղագիր և գրող
Դավանանք շիա իսլամ
Ծննդյան օր 1822 կամ 1820
Ծննդավայր Բիջար, Քուրդիստանի նահանգ, Իրան
Վախճանի օր 1899 կամ 1900
Վախճանի վայր Թավրիզ, Իրան
Քաղաքացիություն Իրան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1820 թվականի հոկտեմբերին, Ատրպատականի Բիջար քաղաքում։ Նրա հայրը հարգանքի է արժանացել Ֆատխ Ալի շահ Մուհամեդ Սադիկ խանի կողմից։ Ամիր Նիզամ Գարուսին բացի իր քաղաքական գործունեությունից հետաքաքրվել է նաև արվեստով։ Գրական և գեղագրական գործունեության մեջ հավատարիմ էր մնում իր սեփական ոճին, որը անվանվել է «Ամիրնազամի ոճ»։ Նրա երկու գրական հուշարձաններ «Մանշաաթ»-ը և «Փանդնամե-յի Յահյավիյե»-ը, որոնք հասել են մինչև մեր օրերը, նկարագրում էր իր ողջ տաղանդը գրականության մեջ։

Նա ոչ միայն եղել է հմուտ գրող, այլ նաև լիիրավ պոետ, ով գրել է մի քանի ոչ ամբողջական բանաստեղծություններ՝ ի պատիվ իր հովանավորների։ Նա ինչպես գրել է ձեռագիր ստեղծագործություններ, այնպես էլ նաև արձանագրական։ Երկար ժամանակ ապրել է Թավրիզում, և իր շատ ստեղծագործություններ ստեղծել են հենց այնտեղ։

1893 թվականին Հասան Ալի խան Գարուսին Նասրեդին շահի հրամանով նշանակվել է Ատրպատականի նահանգապետ, իսկ 1897 թվականին՝ Ֆրանսիայում Իրանի դեսպանը։

Մահացել է 1900 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Անվար Չինգիզոգլի ․ Կաջարական Իրանի դիպլոմատիա, Բաքու, Մուտարջին, 2014 - 240 s. — ISBN 978-9952-28-200-9.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասան Ալի խան Գարուսի» հոդվածին։