Հառաչանքների կամուրջ
Հառաչանքների կամուրջ (իտալ.՝ Ponte dei Sospiri), Վենետիկի կամուրջներից մեկի անվանումը։ Կառուցվել է 1602 թվականին Անտոնիո Կոնտիի կողմից և զարդարվել բարոկկոյի ոճով։ Կամուրջը բանտը կապել է Դոժերի պալատին, որտեղ գտնվել է դատարանը։ Հառաչանքները, որից ծագում է կամրջի անունը, ոչ թե սիրահարներինն են, այլ բանտարկյալներինը, որոնք, անցնելով այս ծածկած կամրջով, վերջին անգամ տխուր հառաչանքով նայել են Վենետիկին։ Չնայած տեղի լեգենդներից մեկի համաձայն՝ սիրահարները հավերժ իրար կսիրեն, եթե նրանք մայրամուտին գոնդոլում համբուրվեն «Հառաչանքների կամրջի» տակ[2]։
Հառաչանքների կամուրջ | |
---|---|
Անունով | հառաչանք |
Երկիր | Իտալիա |
Տեղանք | Վենետիկ |
Տեսակ | հետիոտնային կամուրջ և տեսարժան վայր |
Նյութ | քար |
Հատում է | ռիօ դել Պալացո |
Ճարտարապետ | Antonio Contin?[1] |
Երկարություն | 11 մետր |
Համանուն կամուրջներ խմբագրել
- «Հառաչանքների կամուրջ» կա նաև Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա), որը կառուցվել է 1831 թվականին։ Այն ձևով նման չէ Վենետիկի համանուն կամրջին, բայց նրանց միավորում է այն հանգամանքը, որ երկուսն էլ ունեն պատեր և տանիք։
- «Հառաչանքների կամուրջը» Օքսֆորդի Հարթֆորդ կամրջի ոչ պաշտոնական, սակայն ուղեցույցներում նշվող անունն է։ Կամուրջը կառուցվել է 1914 թվականին։ Չափերով այն նման է Վենետիկի Հառաչանքների կամրջին, սակայն ձևով հիշեցնում է վենետիկյան մեկ այլ՝ Ռիալտոյի կամուրջը։
Ծանոթագրություններ խմբագրել
Տես նաև խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- Վիքիպահեստում կան մեդիաֆայլեր Հառաչանքների կամուրջ թեմայով
- Հառաչանքների կամուրջ, Վենետիկ Արխիվացված 2019-05-02 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հառաչանքների կամուրջ» հոդվածին։ |