Հապլոպորուս հոտավետ
Հապլոպորուս հոտավետ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Haploporus odorus
|
Հապլոպորուս հոտավետ (լատին․՝ Haploporus odorus), Poriaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
Սպիտակ, դեղնավուն, դեղնագորշավուն կամ մոխրագույն պտղամարմինները 5-15 x 3-8 սմ են։ Ձմեռած պտղամարմինները, որոնք սևանում են, սմբակաձև են, բարձիկաձև, երբեմն փռված են կամ միամյա։ Գլխարկի մակերեսը սկզբում նուրբ թավշանման է, հետո՝ մերկ, հարթ, եզրերը կլորացած են և հավասար։ Կծու համով և անիսոնի հաճելի հոտով պտղամիսը դեղնավուն է։ Կլորավուն, հաստապատ, սպիտակ անցքերից կազմված (միջինը՝ 2-3 անցք 1 մմ վրա) հիմենոֆորը խողովակաձև է։ Անգույն սպորները 4,5-6 x 3,5-4,5 մկմ են[1]։
Տարածվածություն խմբագրել
Ընդհանուր արեալը ընդգրկում է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Կովկասը (Հայաստան)։ Հայաստանում հանդիպում է հազվադեպ։ Հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, Ապարանի ֆլորիստիկական շրջանում՝ Մարմարիկ գետի շրջակայք[1]։
Էկոլոգիա խմբագրել
Հանդիպում է 1600-1800 մ բարձրություններում, հունիս-հուլիս ամիսներին, կենդանի ծառերի բների, չորացած ծառերի ոստերի վրա և լայնատերև անտառներում։ Քսիլոտրոֆ է, առաջացնում է սպիտակ փտում[1]։
Պահպանություն խմբագրել
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.