Հաշտության օր, Կոմպիենի զինադադարի ստորագրման օրը 1918 թվականի նոյեմբերի 11-ին, որով ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Հաշտության օր

Տեսակպետական տոն և commemoration?
ԱմսաթիվՆոյեմբերի 11
Տոնվում է ԱՄՆ,  Բելգիա,  Կանադա և  Միացյալ Թագավորություն
Անվանված էԿոմպիենի զինադադար
Ի հիշատակԿոմպիենի զինադադար

Պատմություն խմբագրել

Հաշտության օրն ազգային տոն է նախկին Անտանտի պետությունների մեծ մասում։ Այն ունի տարբեր անուններ։

 
Կարմիր կակաչ՝ զոհվածների հիշատակի խորհրդանիշ

Մեծ Բրիտանիայում (նաև Կանադայում) գոյություն ունի բաճկոնի գրպանում կամ արտաքին այլ հագուստի վրա կարմիր կակաչի տեսքով ծաղկեփնջակալ կրելու ավանդույթը։ Սա հարգանքի նշան է Առաջին համաշխարհային և XX դարի այլ պատերազմների ժամանակ զոհվածների նկատմամբ։ Այս ծաղիկների վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է պատերազմների վետերաններին և նրանց ընտանիքների անդամներին օգնելու համար։

100-ամյակ խմբագրել

2018 թվականի նոյեմբերի 11-ին ամբողջ աշխարհ տոնել է հաղթանակի 100-ամյակը։

Մեծ Բրիտանիայում հարգել են զոհվածների հիշատակը 2 րոպե լռությամբ։ Արարողությանը մասնակցում էր նաև Եղիսաբեթ 2-րդը և նրա ընտանիքը[1], ինչպես նաև նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ով եղել է առաջին գերմանական առաջնորդը, որ ծաղկեպսակ է դրել Ուայթհորսում։

Ինչպես նաև Ֆրանսիայում՝ Հաղթական կամարի մոտ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն` նվիրված պատերազմին մասնակցած 70 պետական հերոսներին[2].

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «День поминовения: в мире отмечают 100-летие окончания Первой мировой». BBC News Русская служба (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. Cinews|title=Церемония поминовения в День перемирия ровно через 100 лет после окончания Первой мировой войны|url=https://www.golosameriki.ru/a/4653668.html%7Cwork=ГОЛОС(չաշխատող հղում) АМЕРИКИ|accessdate=2018-11-12|language=ru

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաշտության օր» հոդվածին։