Հանրի Հերո
հայ նկարիչ
Հանրի Հերո (Հրանտ Վահանի Թեքեյան) (ապրիլի 18, 1894[1][2], Մարսել - մարտի 10, 1981, Փարիզ), հայ գեղանկարիչ։
Հանրի Հերո | |
---|---|
Ի ծնե | Հրանտ Վահանի Թեքեյան |
Ծնվել է | ապրիլի 18, 1894[1][2] |
Ծննդավայր | Մարսել |
Վախճանվել է | մարտի 10, 1981 (86 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Կենսագրություն խմբագրել
Հաճախել է Մարսելի Թ. Բերանժիեի արվեստանոցը։ 1935 թվականին հիմնել է «Նկարչություն և պոեզիա» խմբակցությունը, այնուհետև՝ «Նոր սերունդ» խմբակցությունը, 1949 թվականին՝ «Օնիրիստ» խմբավորումը։ 1933 թվականին հաստատվել է Փարիզում։
Հանրի Հերոն պատկերել է հրեշտակակերպ պատկերներ ու աղջիկներ։ Նրա գեղագիտական կարգախոսն է եղել անդրադարձ ավանդույթներին ու բնությանը։ Գործերից պահվում են Փարիզի արդի արվեստների, Մարսելի, Ռեննի, Ալժիրի, Բելֆորի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[3]։
Ցուցահանդեսներ խմբագրել
- Անհատական ցուցահանդեսներ Փարիզում, 1933, 1944, 1952
- Մարսել, 1941
- «Ժամանակակից ռոմանտիզմը» ցուցահանդես, արիզի Կլեբեր սրահ, 1949
Ստեղծագործություններ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.) — Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
- ↑ «Ով, ով է» հանրագիտարան, հատոր առաջին, 2005.
- ↑ «Կնոջ դիմանկար», ՀԱՊ
- ↑ «Կնոջ գլուխ», ՀԱՊ
- ↑ «Օձեր հմայող կինը», ՀԱՊ