Հանրային ծառայություն

պարբերական

«Հանրային ծառայություն», քաղծառայության տեղեկատու շաբաթաթերթ։ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հրատարակություն։

Հանրային ծառայություն
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2003
ԳրասենյակԵրևան, Հայաստան

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2003 թվականից Երևանում (մինչև 2013-ը՝ «Քաղաքացիական ծառայություն»)։ Խմբագիրներ՝ Լավրենտի Միրզոյան, Լարիսա Հովհաննիսյան (2004 թվականից)։

Ներկայացնում է քաղծառայության համակարգի գործունեությունը, կադրային քաղաքականության խնդիրները, տարբեր երկրներում պետական և քաղաքացիական ծառայության համակարգերի առանձնահատկությունները, լուսաբանում է ակադեմիայի կրթական առօրյան, նորությունները, միջոցառումները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։