Հանրակրթությունը Հայաստանում

Հայոց անկախ պետականության վերականգնումից (1918 թվականի մայիսի 28) անմիջապես հետո Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը քայլեր է ձեռնարկել դպրոցների կարգավորման և հետագա զարգացման ուղղությամբ։ 1918 թվականի օգոստոսին Հայաստանի խորհուրդն ընդունել է «Դպրոցի կառավարման մասին» օրինագիծը, որով հանրապետության տարածքում գործող նախկին պետական, եկեղեցածխական և այլ տիպերի դպրոցներ ազատ գործելու հնարավորություն են ստացել։ Կրթությունը դարձել է աշխարհիկ, որդեգրվել է դպրոցի կառավարման հասարակական սկզբունքը, տարրական դպրոցներում ուսումը եղել է անվճար ու պարտադիր, միջնակարգ ու բարձրագույն դպրոցներում՝ չափավոր վարձավճարով, կարիքավոր աշակերտները և ուսանողներն ստացել են կրթաթոշակ։

Հալեթի ծխական դպրոց

Ուսումնական կենտրոններ խմբագրել

1918-1919 ուսումնական տարում հանրապետությունում գործել են 133 տարրական (11,2 հազար աշակերտ, 113 ուսուցիչ) և 10 միջնակարգ (3,2 հազար աշակերտ, 177 ուսուցիչ) դպրոցներ։ Կրթական գործի հետագա կազմակերպման և զարգացման մեջ մեծ է հանրային կրթության և արվեստի նախարար, ականավոր գրականագետ ու մանկավարժ Նիկոլ Աղբալյանի դերը, որի օրոք մշակվել և հաստատվել են մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով ագգության կրթական նոր համակարգի հիմքն է դրվել։ 1919-ի դեկտեմբերին ընդունվել է «Օրենք պետական լեզվի մասին»։ Դպրոցականները Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ (Օշական) Երևանի Եղիշե Չարենցի անվան № 67 հանրակրթական դպրոցի շենքը պատմական որոշումը, որով հայերենը պաշտոնապես ճանաչվել է պետական լեզու։ Առաջադրվել է նոր, ազատ ժողովրդավարական դպրոցի գաղափարը, հատուկ ուշադրություն է դարձվել աշակերտների մարմնակրթական դաստիարակությանը, սկիզբնավորվել է սկաուտական շարժումը։ 1919-1920 ուսումնական տարում կտրուկ ավելացել է դպրոցների թիվը, գործել են 456 տարրական (40,2 հազար աշակերտ, 1047 ուսուցիչ) և 20 միջնակարգ (5,1 հազար աշակերտ, 286 ուսուցիչ) դպրոցներ։ Միջնակարգ են դարձել Պուշկինի անվան, Նոր Բայազետի, Աշտարակի բարձր տարրական դպրոցները, Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկչի եկեղեցածխական դպրոցը, բացվել են Երևանի ուսուցչական սեմինարիայի պրոգիմնագիան, Վաղարշապատի, Ղարաքիլիսայի և Իջևանի գիմնազիաները։ Պետական միջոցներից հատկացումներ են կատարվել դպրոցաշինության համար (բազմաթիվ դպրոցներ տեղավորված էին վարձու տներում)։

Դասագրքեր խմբագրել

Հատուկ ուշադրություն է դարձվել դասագրքերի վերահրատարկմանը (մինչ այդ դրանք հիմնականում տպագրվել են Թիֆլիսում), նոր դասագրքերի ստեղծմանը («Դասընկեր», «Փայլուն արև» և այլն), ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Վրաստանի և Ադրբեջանի հայկական դպրոցներին՝ մեծապես նպաստելով այդ հանրապետություններում հայկական դպրոցական ցանցի պահպանմանը։

Մանկավարժական կադրերի պակասը լրացնելու, նրանց գիտելիքներն ընդլայնելու նպատակով 1919 թվականի աշնանից հանրապետության տարբեր վայրերում կազմակերպվել են մանկավարժական դասընթացներ, բարելավվել է ուսուցիչների ֆինանսական դրությունը, բարձրացվել է աշխատավարձը։ 1920-1921 ուսումնական տարում ծրագրվել էր դպրոց, գործի էլ ավելի ընդլայնում և բարելավում, սակայն 1920 թվականի աշնանը ծայր առած ռազմաքաղաքական իրադարձությունների պատճառով հանրապետությունը հայտնվել է քաղաքական խոր ճգնաժամի մեջ. կրթական շատ ծրագրեր նույնպես մնացել են թերի։ Հանրապետությունում խորհրդային կարգերի հաստատումով կրթական գործընթացի զարգացման նոր հնարավորություններ են ստեղծվել։ Հայաստանի հեղկոմի 1920 թվականի դեկտեմբերի 6-ի դեկրետով հայերենը հանրապետությունում ճանաչվել է պետական լեզու, նույն թվականին ստեղծվել է ՀԽՍՀ լուսժողկոմատը (1-ին լուսժողկոմ է եղել պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը), 1946 թվականից՝ լուսավորության նախարարություն։ 1920 թվականից ՀԽՍՀ-ում դպրոցական ցանցն ընդլայնվել է։ Խորհրդային առաջին տարիներին գործել են դպրոցի 2 հիմնական տիպեր՝ տարրական և 7-ամյա։ Այնուհետև կազմակերպվել են աշխատանքային դպրոցներ։ 1923-1924 ուսումնական տարում բացվել են բանֆակներ, որոնց նպատակը բանվորներին և գյուղացիներին բուհերում սովորելու համար նախապատրաստելն էր։ 1930 թվականին որոշում է ընդունվել ընդհանուր պարտադիր տարրական կրթության անցնելու մասին, սկսվել է դպրոցների կառուցման ծավալուն աշխատանքներ 1929-1932 թվականներին կառուցվել են 383 դպրոց, շենքեր՝ գլխավորապես գյուղ, վայրերում։ 1932-1933 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1099 դպրոց, որից 782-ը՝ տարրական, 302-ը՝ 7-ամյա, և 12-ը՝ միջնակարգ։ Հատուկ ուշադրություն է դարձվել դպրոցները մանկավարժ, կադրերով ապահովելու խնդրին։ 1920-1930-ական թվատանին չափահաս բնակչության անգրագիտության վերացման նպատակով ստեղծվել են խրճիթ-ընթերցարաններ, կարմիր անկյուններ, ակումբներ և մշակույթի տներ։ Եթե 1920 թվականին անգրագետ էր հանրապետության բնակչության 83 %-ը, ապա 1939 թվականին՝ ընդամենը 16 %-ը։ Հայրեն, մեծ պատերազմի (1941-1945) տարիներին ժողկրթության բնագավառը զգալիորեն տուժել է։ 1946 թվականին մտցվել է ընդհանուր պարտադիր ուսուցում (7 տարեկանից)։ 1956 թվականին հիմնականում իրագործվել է 7-ամյա ընդհանուր պարտադիր կրթության ծրագիրը։ 1959 թվականին մտցվել է 7-16 տարեկանների 8-ամյա ընդհանուր պարտադիր կրթություն։

Մեծ ծավալի է հասել դպրոցաշինությունը։ 1960-1961 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել է 1219 ցերեկային հանրակրթական դպրոց (319,1 հազար սովորող), որից 179-ը՝ տարրական, 632-ը՝ 8-ամյա, 405-ը՝ միջնակարգ։ 1966-1967 ուսումնական տարում անցել են ընդհանուր միջնակարգ կրթության, դպրոցներն ապահովվել են նոր սարքավորումներով և դիդակտիկ պարագաներով, կահավորվել են ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության լաբորատորիաներ, դպրոց, արհեստանոցներ։ 1985-1986 ուսումնական տարում ՀԽՍՀ-ում գործել են 1479 հանրակրթական դպրոցներ, այդ թվում՝ 1367 ցերեկային (573,2 հազար սովորող), 112 երեկոյան հերթափոխային (29 հազար սովորող), 1033 երկարօրյա (143,4 հազար սովորող)։ 1985-1986 ուսումնական տարում ցերեկային հանրակրթական դպրոցներում աշխատել է 46,1 հազար ուսուցիչ (շոտջ 82 %-ը՝ բարձրագույն կրթությամբ)։ Մանկավարժ, նոր որակյալ կադրերի պատրաստման, հների որակավորման բարձրացման ուղղությամբ զգալի աշխատանք են կատարել Երևանի մանկավարժ, ինստիտուտը (այժմ՝ Հայկական պետական մանկավարժ, համալսարան), Ոաուցիչների կատարելագործման հանրապետական (այժմ Կրթության ազգային կենտրոն), Երևանի քաղաքային, Լենինականի (այժմ Գյումրի) և Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) միջշրջանական ինստիտուտները, Մանկավարժ, գիտությունների ԳՀԻ-ն, մանկավարժ, մամուլը («Սովետական դպրոց» թերթը, «Սովետական մանկավարժ», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» և այլ հանդեսներ)։ Խորհրդային դպրոցի ուսումնադաստիարակչական և հասարակական աշխատանքը սերտորեն կապված էր կոմերիտ, և պիոներ, կազմակերպությունների գործունեության հետ, որոնք ունեցել են ինչպես միության, այնպես էլ հանրապետական գլխադաս կառույցներ [ՀԽՍՀ-ում՝ Հայաստանի (ՀԼԿԵՄ, հիմնադրվել է՝ 1921), ԽՍՀՄ-ում՝ Համամիություն (ՀամԼԿԵՄ, հիմնադրվէլ է՝ 1922) լենինյան կոմունիստ, երիտասարդական միություն, և Հայաստանի ու Համամիության պիոներական կազմակերպություններ]։ Հայաստանի պիոներ, կոմունարներ) անվամբ, hամամիության պիոներ, կազմակերպությունը՝ 1922-ի մայիսի 19-ին. այդ օրը ԽՍՀՄ-ում նշվել է որպես պիոներիայի ծննդյան օր («պիոներ» նշանակում է առաջամարտիկ, նորը հայտնագործոդ)։ Կոմերիտմիության շարքերն ընդունվել են 14-28 տարեկանները՝ անհատ, կարգով, պիոներ, կազմակերպության մեջ՝ 10-15 տարեկան բոլոր դպրոց, տղաներն ու աղջիկները, պիոներ, ջոկատներին ու դրուժինաներին կից գործել են ավելի փոքրերի (մինչև 4-րդ դասարան)՝ հոկտեմբերիկների խմբեր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կոմերիտ, և պիոներ, կազմակերպությունները լուծարվել են։ ՀՀ-ի անկախության հռչակումից հետո տնտեսական և հասարակական նոր հարաբերությունների պայմաններում կրթական ոլորտում նույնպես սկսվել է հիմնավոր բարեփոխումների գործընթաց։ Կրթությունը դիտվել է որպես ազգային պետականության հաստատման, տնտեսական վերելքի և հասարակության բարգավաճման որոշիչ գործոն, որդեգրվել է հատուկ պետական քաղաքականություն, որի սկզբունքներն են կրթության մարդասիրական բնույթը, համամարդկային արժեքների գնահատումը, կրթության մատչելիությունը և շարունակականությունը, ոլորտում ժողովրդավարության սկզբունքների ապահովումը, ինտեգրումը միջազգային կրթական համակարգին, Սփյուռքում հայապահպան կրթական գործունեությանն աջակցելը, ուսումնական հաստատություններում կրթության աշխարհիկ բնույթը և այլն։ Կրթական բարեփոխումների առաջին շրջանում վերանայվել և արդիականացվել են ուսումնական ծրագրերը, ավելի մեծ տեղ են հատկացվել հայագիտական առարկաներին՝ հայոց լեզվին և գրականությանը, Հայաստանի պատմությանը, աշխարհագրությանը, մշակույթին։ Ընդունվել են մի շարք օրենքներ («Լեզվի մասին», 1993, «Կրթության մասին», 1999, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», 2004, «Կրթության պետական տեսչության մասին», 2005, «Հանրակրթության մասին», 2009, և այլն), որոնք մեծապես նպաստել են ՀՀ-ում կրթական գործն ամուր հիմքերի վրա դնելուն, միջազգային չափանիշներին մոտեցնելուն։

Ուսանողի իրավունքները խմբագրել

Կրթության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության հենքը ազգային դպրոցն է, որի գլխավոր նպատակը մասևագիտական պատշաճ պատրաստվածություն ունեցող և համակողմանիորեն զարգացած, հայրենասիրության, պետականության և մարդասիրության ոգով դաստիարակված անձի ձևավորումն է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի (հոդված 6)՝ ՀՀ-ն ապահովում է իր քաղաքացու կրթության իրավունքը՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից։ Պետությունը ՀՀ քաղաքացիների համար երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ և մրցութային կարգով՝ անվճար նախնական (արհեստագործության), միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթություն։ Հանրապետության տարածքում կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման ու դաստիարակության լեզուն հայերենն է («Լեզվի մասին» ՀՀ օրենք, հոդված 2), ՀՀ ազգային փոքրամասնություններն իրավունք ունեն իրենց համայնքներում հանրակրթական ուսուցումն ու դաստիարակությունը կազմակերպել մայրենի լեզվով՝ պետական ծրագրով և հովանավորությամբ՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ (հոդված 3)։

21-րդ դար խմբագրել

Համաձայն հանրակրթական պետական կրթակարգի՝ 2006-2007 ուսումնական տարվանից ՀՀ-ում ներդրվել է 12-ամյա ընդհանուր միջնակարգ կրթություն՝ եռաստիճան համակարգով. տարրական դպրոց՝ 1-ից 4-րդ դասարաններ, միջին դպրոց՝ 5-ից 9-րդ դասարաններ, և ավագ դպրոց՝ 9-ից 12-րդ դասարաններ։ Ընդհանուր կրթությունն սկսվում է 6 տարեկանից։ Տարրական դպրոցի նպատակը սովորողի մտավոր, հոգևոր ու ֆիզիկական ունակությունների, լեզվամտածողության, գրագիտության, տրամաբանության հիմքերի և աշխատանքային նախնական հմտությունների ձևավորումն է։ Միջին դպրոցի նպատակը մարդու, բնության և հասարակության մասին գիտելիքների, դրանք կյանքում կիրառելու հմտությունների, բարոյական և հոգևոր արժեքների յուրացման այնպիսի մակարդակի ապահովումն է, որն անհրաժեշտ է սովորողներին ավագ դպրոցում կամ մասնագիտական հաստատությունում ուսումը շարունակելու, ինչպես և տարիքին համապատասխան աշխատանքային գործունեություն իրականացնելու համար։ Միջնակարգ հանրակրթական դպրոցի առաջին երկու աստիճանները՝ տարրական և միջին, կազմում են հիմնական դպրոցը (1-ից 9-րդ դասարան)։ Հիմնական ընդհանուր կրթությունը ՀՀ-ում պարտադիր է։ Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղված է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը։ Ավագ դպրոցում սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային) ուսուցում։ 2008 թվականին մշակվել է ավագ դպրոցների համակարգի մասին հատուկ ծրագիր, որը նպաստում է ավագ դպրոցում կրթության որակի բարելավմանը և առանձին գործող ավագ դպրոցների ցանցի ստեղծմանը։ 2008-2009 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում կիրառվում է գիտելիքների գնահատման 10-բալլանոց սանդղակը։ 2009 թվականից ներդրվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտ, և պետական բուհերի ընդունելության միասնական քննությունների թեստային համակարգ։ Իրականացվել է ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման ծրագիր՝ ուսուցման ժամանակակից մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կիրառման ուղղությամբ։ Մշակվել են հիմնական դպրոցի բոլոր առարկանրի նոր չափանիշներ և ուսումնական ծրագրեր, որոնց հիման վրա ստեղծվել են դպրոցական նոր դասագրքեր (նաև այլընտրանքային)։ Դպրոց, ծրագրի մեջ ներառվել են նոր առարկաներ՝ «Հայ եկեղեցու պատմություն», «էկոլոգական կրթություն», «Հասարակագիտություն», «Տնտեսագիտության հիմունքներ», «Իրավագիտություն», «Շախմատ» և այլն։ 2010-2011 ուսումնական տարում ՀՀ-ում գործել է 1457 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից 1404-ը՝ պետական, 53-ը՝ ոչ պետական։ Պետական հաստատություններից 9-ը տարրական դպրոցներ են, 310-ը՝ հիմնական, 24-ը՝ վարժարաններ, 1014-ը՝ միջնակարգ, 47-ը՝ ավագ։ Ոչ պետականներից 4-ը տարրական դպրոցներ են, 3-ը՝ հիմնական, 4-ը՝ վարժարաններ, 37-ը՝ միջնակարգ, 5-ը՝ ավագ։ Պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ է հաճախել 386,95 հազար աշակերտ, ոչ պետականներ՝ 5,99 հազար։ Պետական և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 11,5 հազար ուսուցիչներից 84,7 %-ը կանայք են։ ՀՀ հանրակրթական բոլոր հաստատություններում գործում են աշակերտական խորհուրդևեր, որոնք սովորողների ինքնավարության և ինքնակառավարման լիազորություններով օժտված ներկայացուցչական մարմիններ են, ձևավորվում են 6-12-րդ (հիմնական դպրոցի համար՝ 6-ից 9-րդ, ավագ դպրոցի համար՝ 10-ից 12-րդ) դասարանների դասարան, ժողովներում ընտրված 1-2 ներկայացուցչից։ Աշակերտական խորհուրդների կազմում գործում են մասնագիտացված հանձնախմբեր՝ ըստ գործունեության բնագավառների՝ ուսումնադաստիարակչական, ռազմամարզական, առողջապահպանական, սոցիալական, մշակութային, կարգապահպանական, իրավական, տեղեկատվական և այլն։ Աշակերտական խորհուրդը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է դպրոցի և մանկավարժ, խորհուրդների նիստերին՝ ուսման բովանդակության, գիտելիքների յուրացման որակի, արտադպրոցական և արտադասարանային աշխատանքների կազմակերպման հարցերի քննարկումներին, առաջարկություններ է ներկայացնում տնօրինությանը ներքին կարգապահ, կանոնների, սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպման, դպրոցի և ընտանիքի կապի ամրապնդման, ծնողազուրկ և օգնության կարիք ունեցող երեխաներին օժանդակելու և այլ խնդիրների վերաբերյալ։ Աշակերտ, խորհուրդները համագործակցում են ՀՀ-ի և արտերկրի կրթական հաստատությունների սովորողների ինքնավարության մարմինների և կազմակերպությունների հետ։ 2008-2009 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցներում իրականացվում է ներառական կրթության ծրագիրը (ամրագրվել է «Կրթության մասին» և 2005 թվականին ընդունված «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներով), որը հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը (ծնողների ընտրությամբ) կազմակերպել հասակակիցների հետ համատեղ՝ հանրակրթական դասարաններում՝ անհատական պլանով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հատուկ ծրագրով։ Ներկայումս ՀՀ-ում գործում են 24 հատուկ դպրոցներ և 1 բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն։ Ներառական կրթություն իրականացվում է հանրակրթական 49 դպրոցում (ներառված են շուրջ 900 երեխաներ)։ Ներառական կրթական ծրագրերին աջակցում են ՄԱԿ-ի Մանկ, հիմնադրամը, «Հույսի կամուրջ» հասարակական, «Վորլդ Վիժն» և «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպությունները։