Հանս ֆոն Մարե (գերմ.՝ Hans von Marées, դեկտեմբերի 24, 1837(1837-12-24)[1][2][3][…], Էյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4] - հունիսի 5, 1887(1887-06-05)[5][3][6][…], Հռոմ, Իտալիա[4]), գերմանացի նկարիչ։ Սովորել է Բեռլինում, Կ. Շաեֆեկի մոտ (1854-1855

Հանս ֆոն Մարե
գերմ.՝ Hans von Marées
Ծնվել էդեկտեմբերի 24, 1837(1837-12-24)[1][2][3][…]
ԾննդավայրԷյբերֆելդ, Էլբերֆելդ, Վուպերտալ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական միություն[4]
Վախճանվել էհունիսի 5, 1887(1887-06-05)[5][3][6][…] (49 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա[4]
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն
ԿրթությունՊրուսիայի արվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ոճսիմվոլիզմ[7][8]
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչԿառլ Շտեֆեկ
 Hans von Marées Վիքիպահեստում

1873 թվականից ապրել է Իտալիայում։ Իտալական Վերածննդի արվեստի ազդեցությամբ ստեղծել է մոնումենտալ-դեկորատիվ գունանկարներ (Նեապոլի Կենդանաբանական կայանի որմնանկարները, 1873-1874)։ Մարեն ձգտել է այլաբանական կերպարներով մարմնավորել մարդկության «ոսկե դարի» մասին երազանքները («Ոսկե դար», 2 տարբերակ, 1879-1885 թվականներ, Նոր պատկերասրահ, Մյունխեն)։ Ուշ շրջանի դիցաբանական թեմաներով նրա սյուիտ-եռանկարներն իրենց կառուցվածքային և այլ առանձնահատկություններով կանխորոշեցին «մոդեռն» գեղանկարչությունը։ Միաժամանակ գեղարվեստական իդեալի ձգտումը Մարեի գործերին հաղորդել են սառը վերացականության տարրեր («Պարիսի դասը», 1880-1881 թվականներ, Ազգային թանգարան, Բեռլին)։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 309  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս ֆոն Մարե» հոդվածին։