Հանս Ֆիշեր (գերմ.՝ Hans Fischer, հուլիսի 27, 1881(1881-07-27)[1][2][3][…], Հյոխստ, Գերմանիա և Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 31, 1945(1945-03-31)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիա[5]), գերմանացի քիմիկոս-օրգանիկ և կենսաքիմիկոս, բժշկագիտության դոկտոր (1908)։

Հանս Ֆիշեր
Hans Fischer
Ծնվել էհուլիսի 27, 1881(1881-07-27)[1][2][3][…]
Հյոխստ, Գերմանիա կամ Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 31, 1945(1945-03-31)[1][2][3][…] (63 տարեկան)
Մյունխեն, Բավարիա[5]
ինքնասպանություն
ԳերեզմանOstfriedhof
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  Նացիստական Գերմանիա
Մասնագիտությունքիմիկոս, կենսաքիմիկոս, ներքին հիվանդությունների բժիշկ, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Վիեննայի համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան և Լեոպոլդի և Ֆրանցի անվան Ինսբրուքի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա[4], Կենսաքիմիա, բժշկություն[4], ներքին հիվանդություններ[4] և clinical chemistry?[4]
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և Burschenschaft Alemannia Marburg?[6]
Ալմա մատերԼոզանի համալսարան, Մարբուրգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[4]
Գիտական ղեկավարՀերման Էմիլ Ֆիշեր
Եղել է գիտական ղեկավարՄագնուս ֆոն Բրաուն և Werner Zerweck?
Պարգևներ
 Hans Fischer (chemist) Վիքիպահեստում

Ավարտել է Մարբուրգի համալսարանը (1904)։ Եղել է Ինսբրուկի (1916-ից), Վիեննայի (1918-ից) համալսարանների և Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցի (1921-1945) պրոֆեսոր։ Հիմնական աշխատանքները վերաբերում են պիրոլի և նրա ածանցյալների քիմիային։ Իրականացրել է պորֆիրինի (1927), արյան և լեղու ներկող նյութերի՝ հեմինի (1929) և բիլիռուբինի (1931) սինթեզը։ Ցույց է տվել, որ արյան հեմոգլոբինը կազմված է գլոբին սպիտակուցից և երկաթի կոմպլեքս միացությունից՝ հեմինից։ 1940 թվականին բացահայտել է «a-» և «b-» քլորոֆիլների կառուցվածքը։

1930 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118691228 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Burschenschafter-Stammrolle (գերմ.): Verzeichnis der Mitglieder der Deutschen Burschenschaft nach dem Stande vom Sommer-Semester 1934B: Willy Nolte, 1934.
  7. The Nobel Prize in Chemistry 1930Nobel Foundation.
  8. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  9. Award winners : Davy Medal
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Ֆիշեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։