Հանս Շպեման (գերմ.՝ Hans Spemann, հունիսի 27, 1869(1869-06-27)[1][2][3][…], Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն - սեպտեմբերի 12, 1941(1941-09-12)[4], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ), գերմանացի սաղմնաբան։

Հանս Շպեման
Hans Spemann
Ծնվել էհունիսի 27, 1869(1869-06-27)[1][2][3][…]
Շտուտգարտ, Վյուրտեմբերգի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1941(1941-09-12)[4] (72 տարեկան)
Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ
ԳերեզմանPragfriedhof Stuttgart
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, համալսարանի դասախոս և բժիշկ
Հաստատություն(ներ)Ֆրայբուրգի համալսարան, HU Berlin և Ռոստոկի համալսարան
Գործունեության ոլորտՍաղմնաբանություն և կենդանաբանություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան և Էբերհարդ-Լյուդվիգի գիմնազիա
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[5]
Եղել է գիտական ղեկավարViktor Hamburger? և Hilde Mangold?
Պարգևներ
ՀայրWilhelm Spemann?
 Hans Spemann Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ուսանել է Հայդելբերգի, Մյունխենի, Վյուրցբուրգի համալսարաններում։ Եղել է Ռոստոկի (1908-1914 թվականներ), Ֆրայբուրգի (1919-1937 թվականներ) համալսարանների պրոֆեսոր, Բեռլինի կենսաբանության ինստիտուտի տնօրեն (1914-1919 թվականներ)։

Աշխատանք խմբագրել

Հիմնական աշխատանքները վերաբերում են երկկենցաղների փորձառական սաղմնաբանությանը։ Մշակել է երկկենցաղների սաղմերի միկրովիրահատման մեթոդներ, առաջարկել մի շարք միկրոգործիքներ։

Ստեղծել է ուսմունք սաղմի ուշ տարբերակվող մասերի զարգացմանը նպաստող «կազմակերպական կենտրոնների» մասին։ Նոբելյան մրցանակ (1935 թվական)։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 553  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Շպեման» հոդվածին։