Հանս Յուրգեն Այզենկ

Բրիտանական հոգեբան

Հանս Յուրգեն Այզենկ (գերմ.՝ Hans Jürgen Eysenck, մարտի 4, 1916(1916-03-04)[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 4, 1997(1997-09-04)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի գիտնական-հոգեբան, հոգեբանության կենսաբանական ուղղության առաջնորդ, անձի գործոնային տեսության հիմնադիր, հանրահայտ ինտելեկտի թեստի՝ «Այզենկի թեստի» հեղինակը։

Հանս Յուրգեն Այզենկ
անգլ.՝ Hans Jürgen Eysenck
Ծնվել էմարտի 4, 1916(1916-03-04)[1][2][3][…]
Բեռլին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 4, 1997(1997-09-04)[1][2][3][…] (81 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
բնական մահով
Բնակության վայր(եր)Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5] և  Գերմանիա[6]
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Լոնդոնի թագավորական քոլեջ
Գործունեության ոլորտհոգեբանություն
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր և գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
Գիտական ղեկավարՍիրիլ Բերթ
Եղել է գիտական ղեկավարChris D. Frith? և Frank Farley?
Հայտնի աշակերտներJosé Luis Pinillos?
Պարգևներ
Ամուսին(ներ)Սիբիլ Այզենկ
Երեխա(ներ)Մայքլ Այզենկ
ՀայրԷդուարդ Այզենկ
ՄայրՀելգա Մոլանդեր
 Hans Eysenck Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Համր ֆիլմի դերասանուհի Հելգա Մոլանդեռի որդին է։ Երիտասարդ տարիներին Այզենկը հետաքրքրվում էր աստղաբանությամբ։ Արտագաղթել է Անգլիա։ Ֆիզիկայի ֆակուլտետ ընդունվելիս ծագած խնդիրների պատճառով ընտրեց հոգեբանությունը։ Կրթությունը ստացել է Լոնդոնյան համալսարանում (փիլիսոփայության և սոցիոլոգիայի դոկտոր)։ 1939 - 1945 թվականներին աշխատել է որպես հոգեբան-փորձարար Mill Hill Emergency հոսպիտալում։ 1946 - 1955 թվականներին՝ հոգեբուժության Ինստիտուտի Մաուդսլի և Բետլեմ հոսպիտալների, իր իսկ նախաձեռնությամբ բացված, հոգեբանության բաժանմունքի վարիչ։ 1955 - 1983 թվականներին Լոնդոնյան համալսարանի հոգեբանության ինստիտուտի պրոֆեսոր։ 1983 թվականից սկսած հոգեբանության պատվավոր պրոֆեսոր։ Այզենկը հիմնադրել է «Personality and Individual Differences» և «Behaviour Research and Therapy» լրագրերը և դրանց խմբագիրն էր աշխատում։

Գիտական գործունեություն խմբագրել

Այզենկի մի շարք աշխատություններ ընկալվեն են շոկային, քանի որ դրանց թեմաները լիովին ընկալվում էին նացիստական Գերմանիայում, բայց ոչ Եվրոպայում։ Մասնավորապես, նա ուսումնասիրել է տարբեր ռասաների ներկայացուցիչների միջև առկա հոգեբանական տարբերությունները։ Անձի բազային հատկանիշների վերաբերյալ իր ուսումնասիրությունները Այզենկը սկսել է առողջ և նյարդային ճանաչված զինվորների խմբերի հոգեբուժական փորձաքննության արդյունքների վերլուծությունից։ Այդ վերլուծության արդյունքում առանձնացվեցին 39 փոփոխական, համաձայն որոնց տվյալ խմբերը համարվեցին էապես տարբեր և դրանց գործոնային վերլուծությունը թույլ տվեց ստանալ չորս գործոններ, այդ թվում՝ էքստրավերսիա-ինտրովերսիայի և նեյրոտիզմի գործոնները («Dimensions of Personality», 1947)։ Ի սկզբանե, նա էքստրավերսիա–ինտրովերսիան ներկայացնում էր գրգռման և արգելակման գործընթացների հարաբերակցության հիման վրա.

  • Ինտրովերտներին բնորոշ է գրգռման դանդաղ ձևավորումը, նրա թուլությունը, և ռեակտիվ արգելակման արագ ձևավորվելը, դրա ուժն ու կայունությունը
  • էքստրովերտներին բնորոշ է գրգռման արագ ձևավորվելը, և ռեակտիվ արգելակման դանդաղ ձևավորումը

Իսկ ինչ վերաբերում է նեյրոտիզմին, ապա Այզենկը գտնում էր, որ նևրոտիկ ախտանիշները պայմանական ռեֆլեքսներ են։ Հարկ է նշել, որ Այզենկը վերաիմաստավորել է Կ. Գ. Յունգի կողմից առաջադրված էքստրավերտ և ինտրովերտ տերմինները, որոնք ի սկզբանե ունեին այլ բովանդակություն։ Գործոնների վերլուծության հետագա ուսումնասիրությունների արդյունքում Այզենկը ձևակերպեց «անձի եռագործոն տեսությունը»։

Անձի եռագործոն տեսություն խմբագրել

Անձի եռագործոն տեսությունը հիմնվում է գործոնային ուսումնասիրությունների արդյունքում կենսական որոշակի պայմաններում դրսևորվող անձի գծերի վրա.

  • վերլուծության ստորին մակարդակում դիտարկվում են կոնկրետ իրավիճակներում արտահայտվող առանձին ակտերը (օրինակ, տվյալ պահին անծանոթ մարդու հետ խոսակցության մեջ մտնելու մաներան)
  • երկրորդ մակարդակում դիտարկվում է հաճախ կրկնվող, մշտական վարքագիծը, որն արտահայտվում է բովանդակային նման կենսական իրավիճակներում, դրանք սովորական ռեակցիաներ են
  • վերլուծության երրորդ մակարդակում հայտնաբերվում է, որ կրկնվող վարքագծի ձևերը կարող են միավորվել որոշ բովանդակային նման կոմպլեքսներում, առաջին կարգի գործոններ
  • վերլուծության չորրորդ մակարդակում բովանդակային միանման կոմպլեքսներն իրենք են միավորվում երկրորդ կարգի գործոնների մեջ։

Երկրորդ կարգի գործոնների մակարդակում Այզենկն առանձնացրեց անձնային երեք չափագրումներ՝ պսիխոտիզմ (P), էքստրավերսիա (E) և նեյրոտիզմ (N),, որոնք, ԿՆՀ-ի ակտիվությամբ պայմանավորված, դիտարկվեցին որպես գենետիկական՝ ձեռք բերելով խառնվածքի գծերի կարգավիճակ։

«Անձի եռագործոն մոդելի» հիման վրա Այզենկը ստեղծեց EPI (Manual of the Eysenck Personality Inventory», совм. с Sybil B. G. Eysenck, 1964) և EPQ հոգեախտորոշիչ մեթոդիկաները՝ շարունակելով նախկինում ստեղծած մեթոդիկաների շարքը (MMQ, MPI («Manual of the Maudsley Personality Inventory», 1959))։

Աշխատություններ խմբագրել

Ռուսերեն թարգմանված գքերը

  • Айзенк Г., Кэмин Л. Природа интеллекта — битва за разум։ Как формируются умственные способности = Intellegence։ the battle for the mind. — М.։ Эксмо-Пресс, 2002. — 352 с. — 6000 экз.
  • Айзенк Г. Парадоксы психологии = Psychology is about people. — М.։ Эксмо-Пресс, 2009. — 352 с. — (Психология общения). — 3000 экз. —
  • Айзенк Г. Проверьте свои способности. — М., 1972. — 121 с.
  • Айзенк Г., Вильсон Г. Как измерить личность. Пер. с англ. — М.։ Когито-центр, 2000.
  • Айзенк Г. Структура личности. — СПб.։ Ювента; М.։ КСП+, 1999. — 464 с.
  • Айзенк Г., Айзенк М. Исследования человеческой психики = Mind watching. Why we behave the way we do / Пер. А. Озерова. — М։ ЭКСМО-Пресс, 2001. — 480 с.
  • Айзенк Г., Вильсон Г. Как измерить личность / Ганс Айзенк, Гленн Вильсон; послесл. к. п. н. С. Д. Бирюкова.

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Յուրգեն Այզենկ» հոդվածին։