Հանս Լանգսեթ (անգլ.՝ Hans Langseth, հուլիսի 14, 1846(1846-07-14), Էյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա - նոյեմբերի 10, 1927(1927-11-10), Barney, Ռիչլենդ, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ), Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ նորվեգական ծագմամբ բնակիչ, որը սահմանել է ռեկորդ՝ ունենալով աշխարհի ամենաերկար մորուքը[1]։

Հանս Լանգսեթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 14, 1846(1846-07-14)
ԾննդավայրԷյդսվոլ, Ակերսհուս, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 10, 1927(1927-11-10) (81 տարեկան)
Մահվան վայրBarney, Ռիչլենդ, Հյուսիսային Դակոտա, ԱՄՆ
Քաղաքացիություն Նորվեգիա և  ԱՄՆ
Մասնագիտությունագարակապան

Լանգսեթը ծնվել է 1846 թվականին Էյդսվոլում և 1867 թվականին ներգաղթել Միացյալ Նահանգներ։  Ամուսնացել է Աննա Բերնթսենի հետ, որը մահացել է 40 տարեկանում՝ իրենց կրտսեր որդու՝ Փիթերի ծնվելուց վեց ամիս անց, որից հետո Հանսը երեխաների հետ տեղափոխվել է Մինեսոտա նահանգի Քլեյ շրջանի Գլինդոն քաղաք։ 1900 թվականի դրությամբ բնակվել է նույն շրջանի Էլկտոն քաղաքում և զբաղվել հողագործությամբ։ Ավելի ուշ սկսել է մորուք աճեցնել մրցույթի շրջանակներում և հաղթել է[2]։ Իր հետագա կյանքում ճամփորդել է Միացյալ Նահանգներով, որպես «հրեշների» շոուի մի մաս՝ ցուցադրելով իր մորուքը[3]։ Ծեր տարիքում որոշում է կայացրել կտրել մորուքի մեծ մասը և պահպանել այն[4]։

Լանգսեթը մահացել է 81 տարեկանում Հյուսիսային Դակոտա նահանգի Վինդմեր քաղաքում և թաղված է Այովա նահանգի Քենսեթ քաղաքի Էլք Կրիկ եկեղեցու գերեզմանատանը[5]։ Երբ մահացել է, նրա մորուքը այդ պահին ունեցել է 5,33 մետր (17,5 ոտնաչափ) երկարություն[6][7]։ Այն 1967 թվականին նվիրաբերվել է Սմիթսոնյան ինստիտուտի մարդաբանության վարչությանը[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Longest beard – male». Guinness World Records. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  2. «The longest beard in history is 17 feet 6 inches long and its proud owner ended up joining the circus». The Vintage News (անգլերեն). 2018 թ․ մարտի 12. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. The World's Most Fantastic Freaks. London: Octopus Publishing Group. 1983. էջ 96. ISBN 9780706419399.
  4. «Hans Langseth» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 28 июля 2021-ին.
  5. «Longest Whiskers». The Greene Recorder. 1927 թ․ նոյեմբերի 23. էջ 7. Վերցված է 2016 թ․ հունվարի 21-ին – via Newspapers.com.  
  6. Glendrange, Sølvi (2003 թ․ նոյեմբերի 12). «Rekord for rekordbok». Dagbladet (նորվեգերեն). Labrador CMS.
  7. Ferry, Peter (2020). Beards and Masculinity in American Literature. New York: Routledge. էջ 12.
  8. Warren, Michael W.; Walsh-Haney, Heather A.; Freas, Laurel (2008 թ․ մայիսի 9). «History and Collections of the Division of Physical Anthropology». The Forensic Anthropology Laboratory. Boca Raton, Florida: CRC Press. էջ 155. ISBN 9781420004021.
  9. «Are beards good for your health?». BBC News. 2016 թ․ հունվարի 20. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել