Հաննովեր-Լիմմեր (համակենտրոնացման ճամբար)

Հաննովեր-Լիմմեր (գերմ.՝ KZ-Außenlager Hannover-Limmer), համակենտրոնացման ճամբար կանանց համար, որը գոյություն է ունեցել 1944 թվականի օգոստոսի վերջից մինչև 1945 թվականի ապրիլ ամիսը Լիմմեր (գերմ.՝ Limmer) շրջանում (այսօր Հաննովերի շրջան, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա)[2]։

Հաննովեր-Լիմմեր
ՏեսակՀամակենտրոնացման ճամբար
Երկիր Նացիստական Գերմանիա
ՏեղագրությունՀաննովեր
ՎայրLinden-Limmer?
Ղեկավար կազմակերպությունՆոյենգամե համակենտրոնացման ճամբար[1]
Հիմնադրված էօգոստոս 1944
Քանդվել էապրիլ 1945
Քարտեզ
Քարտեզ

Ճամբարը կառուցվել է որպես Նոյենգամմե ճամբարի մասնաճյուղ (գերմ.՝ KZ-Außenlager)։ Այս ճամբարը Հաննովերի 7 համակենտրոնացման ճամբարներից է, որոնք ստեղծվել են Երրորդ ռայխի ժամանակ։

Պատմություն խմբագրել

Հաննովեր-Լիմմեր համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է քաղաքական բանտարկյալների համար։ 1944 թվականի օգոստոսի 31-ից ճամբար բերվեցին կալանավորների առաջին խմբին՝ 500 կնոջ՝ ֆրանսիական և ռուսական ծագմամբ[3]։

Նույն թվականի նոյեմբերին և դեկտեմբերին այստեղ բերվեցին կալանավորներ Զալցգիտտեր-Վերտենշտեդտ (գերմ.՝ KZ Salzgitter-Wartenstedt) համակենտրոնացման ճամբարից, որոնցից երեսունը ֆրանսուհիներ էին։

1945 թվականի հունվարին ռմբակոծվել է Հաննովեր-Լանգենհագեն (գերմ.՝ KZ Hannover-Langenhagen) ճամբարը․ արդյունքում ողջ մնացած ռուսական և լեհական ծագմամբ կալանավորներին տեղափոխում են Լիմմեր։

1945 թվականի մարտի վերջին ճամբարում կար 1011 կալանավոր։

Երբ Դաշնակցային ուժերը մոտ էին, Հաննովերի բոլոր համակենտրոնացման ճամբարներից սկսեցին կալանավորների տարհանումը։ 1945 թվականի ապրիլի 6-ին մոտ 1000 բանտարկյալ Լիմմերից մահվան երթով տեղափոխվեց Բերգեն-Բելզեն (գերմ.՝ KZ Bergen-Belsen)։ Ողջ մնացածները ճամբար հասան երեք օր անց։ 1945 թվականի ապրիլի 15-ին Բերգեն-Բելզենն ազատագրվել է բրիտանական զորքի կողմից[4]։ Լիմմերում մնացած կալանավորները, որոնք ի վիճակի չէին տեղափոխվել, ազատագրվեցին ապրիլի 10-ին։

Պայմաններ խմբագրել

Կին կալանավորներն ապրում էին փայտաշեն երեք բարաքներում։ Ճամբարում կային լվացքատուն, խոհանոց, զուգարաններ, սանիտարական մաս և վարչական կառույց։

Համակենտրոնացման ճամբարը գտնվել է Continental AG գործարանի և Լիմմեր գյուղի միջև։ Կանայք օրական տասներկու ժամ աշխատել են գործարանում՝ արտադրելով հակագազեր։ Քիչ թվով կանայք աշխատել են Լագենհագենի գործարանում, Հաննովերի «Harry Brot» հացի գործարանում Բոռնումում (գերմ.՝ Bornum

Հիշատակ խմբագրել

1987 թվականին Լիմմերում տեղադրվել է բրոնզե հուշատախտակ և քարե հուշաքար՝ ի հիշատակ ճամբարի կալանավորներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. United States Holocaust Memorial Museum Encyclopedia of Camps and Ghettos, 1933-1945 / G. P. MegargeeIU Press, 2009.
  2. Verzeichnis der Konzentrationslager und ihrer Außenkommandos gemäß § 42 Abs. 2 BEG Արխիվացված 2017-01-16 Wayback Machine Nr. 570, Hannover-Limmer
  3. «Außenlagerliste» (գերմաներեն). www.kz-gedenkstaette-neuengamme.de. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. «GBB - Gesamtchronologie» (գերմաներեն). bergen-belsen.stiftung-ng.de. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.

Գրականություն խմբագրել

  • Claus Füllberg-Stolberg: Frauen im Konzentrationslager: Langenhagen und Limmer, in: Konzentrationslager in Hannover. KZ-Arbeit und Rüstungsindustrie in der Spätphase des Zweiten Weltkriegs, Teil I, Lax, Hildesheim 1985, ISBN 3-7848-2422-6, S. 277 ff.
  • Rainer Fröbe, Claus Füllberg-Stolberg: Von der Résistance zum Widerstand im Konzentrationslager. Weibliche KZ-Häftlinge in Ravensbrück und Hannover-Limmer. In: Dachauer Hefte, 7. Jhrg, Heft 7, 1991, S. 191ff.
  • Janet Anschütz, Irmtraud Heike: „Man hörte auf, ein Mensch zu sein …“ Überlebende aus den Frauen-Konzentrationslagern in Langenhagen und Limmer berichten. VSA-Verlag, Hamburg 2003, ISBN 3-89965-009-3
  • Hans Ellger: Hannover-Limmer. In: Wolfgang Benz, Barbara Distel (Hrsg.): Der Ort des Terrors. Geschichte der nationalsozialistischen Konzentrationslager. Band 5: Hinzert, Auschwitz, Neuengamme. C.H. Beck, München 2007, ISBN 978-3-406-52965-8, S. 434 ff.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննովեր-Լիմմեր (համակենտրոնացման ճամբար)» հոդվածին։