Հաննիբալե Պադովանո
Հաննիբալե Պադովանո(իտալ.՝ Annibale Padovano, 1527[1][2][3][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն - մարտի 15, 1575[4][5], Գրաց, Շտիրիա), իտալացի կոմպոզիտոր և երգեհոնահար, երգեհոնի տոկատայի և ռիչերկարի ստեղծողներից մեկը։
Հաննիբալե Պադովանո իտալ.՝ Annibale Padovano | |
---|---|
Ծնվել է | 1527[1][2][3][…] |
Ծննդավայր | Պադովա, Վենետիկի հանրապետություն |
Մահացել է | մարտի 15, 1575[4][5] |
Մահվան վայր | Գրաց, Շտիրիա |
Քաղաքացիություն | Վենետիկի հանրապետություն |
Մասնագիտություն | երգեհոնահար և կոմպոզիտոր |
Annibale Padovano Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
«Պադովանո» մականունն առաջացել է իտալական Պադովա քաղաքի անունից, որտեղ ծնվել է կոմպոզիտորը։ Նրա կրթության մասին տեղեկություններ չկան։ Պադովանոյի երաժշտական կարիերայի ծաղկուն շրջանը կապված է Վենետիկի հետ, որտեղ նա 1552-1565 թվականներին զբաղեցրել է Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարի երգեհոնահարի չափազանց պատվավոր պաշտոնը և հրատարակել իր երաժշտական ստեղծագործությունները (առաջին հրատարակությունը եղել է 1556 թվականին՝ ռիչերկարների գիրքը)։ 1565 թվականին տեղափոխվել է Գրաց, որտեղ (1570 թվականից) Ավստրիայի արքայազն Կառլ II- ի պալատում աշխատել է որպես երգեհոնահար և խմբավար։
Պադովանոն հայտնի է հիմնականում երգեհոնի համար իր ստեղծագործություններով։ Նա համարվում է ռիչերկարի և տոկատտայի ստեղծողներից մեկը։ Հինգ ձայնանի մադրիգալները տպագրվել են առանձին (1564) և տարբեր կոմպոզիտորների աշխարհիկ երաժշտության հավաքածուների շրջանակներում։ Եկեղեցու համար կատարված աշխատանքներից է հինգ և վեց ձայնանի մոտետի (1567 թ.) հավաքածուները։
Բավարիայի դուքս Վիլհելմ V- ի և Լորենի Ռենատայի (22.2.1568) հարսանիքի համար Պադովանոն գրել է գեղեցիկ երաժշտություն, որից գործիքային «Aria della battaglia per sonar» ը հրատարակվել է հետմահու, 1590 թվականի հավաքածուի մեջ[6]։։
Հնարավոր է, որ Պադովանոն երաժշտություն է գրել նաև իր հովանավոր Չարլզ II- ի և Մարիա Բավարիայի հարսանիքի համար, որը տեղի է ունեցել 1571 թվականի օգոստոսի 26-ին (ստեղծագործությունները չեն պահպանվել)[7]։
Կարծիքներ խմբագրել
Պադովանոյի մասին հիացմունքով է արտահայտվել Վինչենցո Գալիլեյը իր «Fronimo» գրքում (1584):Պադովանոյի աշխատանքները (տպագիր ժողովածուները և ձեռագրերը) հիմնականում պահվում են Գերմանիայի գրադարաններում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Swartz A. Open Library — 2007.
- ↑ 2,0 2,1 Faceted Application of Subject Terminology
- ↑ 3,0 3,1 CONOR.Sl
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Երաժշտություն (ֆր.)
- ↑ Реконструкцию этой мессы впервые сделал П. ван Невель, записав её с Хельгас-ансамблем на компакт-диск в 2001 г.
- ↑ Lindell R. The Wedding of Archduke Charles and Maria of Bavaria in 1571 // Early Music 18 (1990), pp. 253–69.
Գրականություն խմբագրել
- Sartori C. Bibliografia della musica strumentale italiana stampata in Italia fino al 1700. Firenze, 1952.
- Selfridge-Field E. Venetian Instrumental Music, from Gabrieli to Vivaldi. New York, Dover Publications, 1994. ISBN 0-486-28151-5.
- Reese G. Music in the Renaissance. New York, 1954. ISBN 0-393-09530-4.
- Carver A.F. Cori spezzati. Vol.2: An anthology of sacred polyphonic music to the time of Schütz. Cambridge: Cambridge University Press, 1988.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաննիբալե Պադովանո» հոդվածին։ |