Հանթեր Դուեն

ամերիկացի դերասան

Հանթեր Դուեն (անգլ.՝ Hunter Doohan, հունվարի 19, 1994(1994-01-19), Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է «Ձերդ գերազանցություն» (2020) և «Ուենսդեյ» (2022) հեռուստասերիալներում կատարած դերերի շնորհիվ։

Հանթեր Դուեն
Ծննդյան թիվ՝հունվարի 19, 1994(1994-01-19) (30 տարեկան)
Ծննդավայր՝Fort Smith, Արկանզաս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան
IMDb։ID 5547023

Կյանք և կարիերա խմբագրել

Ծնվել է Արկանզաս նահանգի Ֆորթ Սմիթ քաղաքում[1]։ Ավագ դպրոցում հետաքրքրվել է դերասանական արվեստով և թատերական նախագծերով[2], ավագ դպրոցն ավարտելուց հետո Լոս Անջելեսում ինտերնիշիփի հնարավորություն է ստացել Elizabeth Barnes Casting ընկերությունում[1], մինչ ներկայիս աշխատանքին անցնելը՝ աշխատել է ետնաբեմում, որպես մատուցող և էքսկուրսավար Universal Studios-ում[3], միաժամանակ սովոել է դերասանական արվեստ և անցել է մի շարք լսումներ[1]։

Դուհանի առաջին մեծ դերը եղել է Ուորեն Քեյվի կերպարը, որը Աարոն Փոլի կերպարի երիտասարդ տարբերակն է «Apple TV+»-ով հեռարձակվող «Ասել ճշմարտություն» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։ 2020 թվականին հիմնական դեր է ունեցել «Ձերդ գերազանցություն» քրեական դրամայում, որտեղ կատարել է Ադամ Դեսիատոյի դերը[4]։ 2022 թվականին կատարել է Թայլեր Գալպինի դերը Նեթֆլիքսի «Ուենսդեյ» հեռուստասերիալում[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ավստրալացի թենիս խաղացող Փիթեր Դուենի որդին է։ Մինչև 2022 թվականի հունիսը ամուսնացած է եղել պրոդյուսեր Ֆայլդեր Ջեվեթի հետ[6]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշում
2015 Coffee House-ի քրոնիկոններ Օուեն Էպիզոդ՝ «Բանտային խայծ»
2015 Հաճախորդների այլ ցուցակ Լիմոնադ մարդ Էպիզոդ՝ «Պատասխանատու Բիանկա»
2018 Վայրի արևմուտքի աշխարհը Կոնֆեդերացիայի սքաութ Էպիզոդ՝ «Առաքինություն և հարստություն»
2019 Վարժեցրածները Մեթ ռայան Էպիզոդ՝ «Եղիր Մայքի նման»
2019 Ասել ճշմարտությունը Դեռահաս Ոորեն 8 էպիզոդ
2019 Ինչ/եթե Թայլեր Էպիզոդ՝ «Ինչ ուրվականներ»
2020 Ձերդ գերազանցություն Ադամ Դեսիատո 10 էպիզոդ
2022 Ուենսդեյ Թայլեր Գալփին 8 էպիզոդ

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր
2018 Ձայնային հարված Բեն Բոյլս
2019 Այնտեղ, որտեղ մենք կանհայտանանք Իվան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Q&A Corner: Hunter Doohan». Film Frenzy. 2020 թ․ հունիսի 11. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  2. «The Hunter's Path». DAMAN. 2021 թ․ մարտի 2. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Scheetz, Cameron (2022 թ․ նոյեմբերի 27). «Hunter Doohan on 'Wednesday,' the TV show that changed his life, and his dream daddy co-star». Queerty. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.
  4. «Hunter Doohan plays Adam in Your Honor». PopBuzz (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  5. November 24, Samantha Highfill; EST, 2022 at 11:00 AM. «'Wednesday' star Hunter Doohan talks Tyler's 'dark secret'». EW.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. Prance, Sam (2022 թ․ դեկտեմբերի 16). «Wednesday's Hunter Doohan reveals he met his husband on Tinder». PopBuzz. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել