«Հանգստի հովիտ» (անգլ.՝ The Vale of Rest), պրեռաֆայելիստ նկարիչ Ջոն Էվերեթ Միլլեի նկարը։ Նկարիչը կտավը վրձնել է 1858 թվականին։ Այժմ նկարը պահպանվում և ցուցադրվում է Թեյթ Բրիտանական պատկերասրահում:

Հանգստի հովիտ
տեսակգեղանկար
նկարիչՋոն Էվերեթ Միլլե[1]
տարի1858
բարձրություն172,7 սանտիմետր[2]
լայնություն102,9 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԹեյթ Բրիտանիա
հավաքածուԹեյթ և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Vale of Rest by John Everett Millais Վիքիպահեստում

Նկարահիր խմբագրել

Նկարում պատկերված է գերեզմանատան տեսարան՝ դանդաղորեն մոտեցող մթնշաղի պահին։ Գերեզմանոցի ցանկապատից անդին երևում է ոչ բարձր ժամատան զանգակատունը՝ կախված զանգով։ Առաջին պլանում նկարիչը երկու կաթոլիկ միանձնուհիների է նկարել։ Նրանցից մեկը նստած է տապանաքարերից մեկի վրա։ Խաչաձև դրված մատներով բռնել է վարդարանը։ Նա կարոտագին հայացքով դիտում է նկարին հետևողին՝ դիտողին։ Երկրորդ միանձնուհին կանգնած է քիչ հեռու։ Երկու ձեռքերում բահ է գտնվում, որով փորում է գերեզմանը ու թափում է հողը։ Կողքին քլունգ կա դրված։ Նկարում երևում է, որ ծանր հողի ազդեցությունից միանձնուհու նախաբազուկներն ու մարմինն ամբողջությամբ լարված վիճակի մեջ են գտնվում։

 
Նստած միանձնուհին մոտիկից

Քննադատություն խմբագրել

Արտ-քննադատ Թոմ Լյուբբոկը նկարի մասին այսպես է արտահայտվել.

  Գերեզմաններ։ Մթնշաղ։ Ցանկապատ։ Ծառերի սահմռկեցուցիչ ուրվագծեր։ Միանձնուհիներ։ Կաթոլիկներ (այն էլ Անգլիայում, որը ցայսօր հույժ կասկածանք է հարուցում)։ Սեռական կարկառուն խտրականություն։ Կրոնականություն։ Տիրուհի և աղախին, տիրական փոխհարաբերություններ, խորը արտահայտված հուզական ստրկական վիճակ։ Կնոջ աշխատանք։ Ինչ-որ մեկին հուղարկավորում են կամ էլ արտաշիրիմում։ Երկու ծաղկեպսակներ։ Խորն ու թունդ գույնի հող։ Դիակներ, գաղտնիքներ,դավադրություն, վախ։ Այս նկարն ի դերև է հանում բոլոր սահմանափակումները[3]։
- Թոմ Լյուբբոկ
 

Նկարն ըստ էության, համարվում է անգլիացի նկարչուհի-հումորիստ Ֆլորենց Կլակստոնի ծաղրապատճենումներից մեկը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://artuk.org/discover/artworks/the-vale-of-rest-200805
  2. 2,0 2,1 http://www.tate.org.uk/art/artworks/millais-the-vale-of-rest-n01507
  3. Lubbock, Tom (29 августа 2008). «Millais Everett, Sir John: The Vale Of Rest (1858-9)» (անգլերեն). The Independent on Sunday. Արխիվացված է օրիգինալից 9 марта 2011-ին.
  4. Cooper, Suzanne Fagence Pre-Raphaelite art in the Victoria and Albert Museum. — V&A, 2003. — P. 113. — 176 p. — ISBN 1851773932

Արտաքին հղումներ խմբագրել