Հանա Ուեր[3] (անգլ.՝ Hannah Ware, դեկտեմբերի 8, 1982(1982-12-08)[1][2], South London, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դերասանուհի, ով առավել հայտնի է Էմմա Քեյնի դերով Starz հեռուստաալիքի «Բոս» և Սառա Հենլիի դերով ABC հեռուստաալիքի «Դավաճանություն» հեռուստասերիալներում։

Հանա Ուեր
Ծնվել էդեկտեմբերի 8, 1982(1982-12-08)[1][2] (41 տարեկան)
ԾննդավայրSouth London, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Alleyn's School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ John Ware?

Կյանք և կարիերա խմբագրել

Ուերը ծնվել է Համերսմիթում և մեծացել է Քլափհեմում (Լոնդոն)։ Նրա մայրը՝ Հելենան, սոցիալական աշխատող է, իսկ հայրը՝ Ջոն Ուերը BBC Panorama֊ի թղթակից։ Նրա ծնողները ամուսնալուծվել են, երբ նա 12 տարեկան էր։ Նա երաժիշտ Ջեսսի Ուերի ավագ քույրն է[3][5][6]։ Նրա մայրը հրեա է։ Երկու քույրերն էլ հուդայականության հետևորդներ են[7][8]։ Դուլվիչում հաճախել է Ալեյնի դպրոց, իսկ դերասանական արվեստ սովորել է Նյու Յորքի Լի Սթրասբերգի կինոյի և թատրոնի համալսարանում[9]։

Նկարահանվել է «Ոստիկաններ» և «Ամոթ» ֆիլմերում[10]։ 2011-ից 2012 թվականներին մարմնավորել է Էմմա Քեյնին՝ Չիկագոյի քաղաքապետ Թոմ Քեյնի դստերը՝ Starz հեռուստաալիքի «Բոս» հեռուստասերիալում։ 2013 թվականից «Դավաճանություն» հեռուստասերիալում մարմնավորել է գլխավոր դերերից մեկը, որը ցուցադրվել է ABC հեռուստաընկերության եթերում[11]։ Նկարահանվել է նաև «Օլդբոյ» ֆիլմում[9]։ 2015 թվականին նկարահանվել է «Գործակալ 47» ֆիլմում[12][13]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմ խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2010 Ոստիկաններ Տիկին Արմիսեն
2011 Ամոթ Սամանթա
2013 Օլդբոյ Դոնա Հոութորն
2013 Հպում Սինդի Կարճամետրաժ ֆիլմ
2015 Գործակալ 47 Քաթիա վան Դեես, Գործակալ 90
2017 Հետևանք Թեսա

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Դեր Նշումներ
2011–2012 Բոս Էմմա Քեյն 18 էպիզոդ
2013–2014 Դավաճանություն Սառա Հենլի Գլխավոր դեր, 13 էպիզոդ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Births, Marriages & Deaths Index of England & Wales, 1916–2005; at ancestry.com
  4. https://familysearch.org/ark:/61903/1:1:QV48-KYYD
  5. «Jessie Ware interview». Time Out. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  6. «Jessie Ware reveals her secret ambition | The Jewish Chronicle». Thejc.com. 2012 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  7. «Interview: "Boss" Actress Hannah Ware Talks Kelsey Grammer, Drug Addiction and Political Families | Complex». Complexmag.ca. 2012 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  8. «Mercury nominee Jessie Ware on the 'sorority' dominating British music». London: Telegraph. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  9. 9,0 9,1 «ABC Medianet». ABC Medianet. 2013 թ․ մայիսի 18. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 14-ին.
  10. «Boss - A STARZ Original Series - Hannah Ware». Starz.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  11. «Hannah Ware To Star In ABC's 'Betrayal'». Deadline.com. 2013 թ․ մարտի 1. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  12. «Hannah Ware Lands Female Lead in 'Agent 47,' Based on 'Hitman' Videogame». Variety. 2014 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  13. «Hannah Ware Lands Female Lead in 'Agent 47'». Deadline.com. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանա Ուեր» հոդվածին։