«Հայ հեղինակի իրավունքը», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։

Հայ հեղինակի իրավունքը
Ժանրհոդված
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1913
ՀրատարակչությունՀորիզոն օրաթերթ
Հրատարակվել է1913
ՎիքիդարանՀայ հեղինակի իրավունքը

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1913 թվականին[1]։

Գրված է ի պատասխան Ս․ Մանդիյանի հոդվածի «Օրակարգի խնդիրներից մեկը»[1]։

Առաջին անգամ տպագրվել է 1913 թվականին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի (№ 289) դեկտեմբերի 25-ի համարում[1]։

Այնուհետև՝ 1969 թվականին Երևանում լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 288-291) և 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 284-286)։

Երկու դեպքում էլ բաց է թողնված «Մոտ օրերս Շանթի աներորդին․․․» բառերով սկսվող և «-Ես կտպեմ, Շանթն ինչ ուզում է թող անի» տողով ավարտվող հատվածը[1]։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Թումանյան, Հովհաննես (1995). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջ 607.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Հայ հեղինակի իրավունքը