Հայ Լաո, հայկական երաժշտական ռոք-դուետ։ Դուետի հիմնադիրներն են՝ երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները (Թադևոսյան, Տիգրան Թադևոսի և Թադևոսյան, Վարդան Թադևոսի), որոնք կատարում են իրենց հեղինակային երգերը։

Հայ Լաո
Ժանրերռոք (Soft rock), հեղինակային երգ («բարդ»)
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան, երաժշտական ձևավորում, գործիքավորում
ԳործիքներՎոկալ, կիթառ, ստեղնաշարային, հարվածային
ԳործունեությունՀուլիսի 21, 1976 (1976-07-21),
Հայաստան
Անդամներ
Տիգրան և Վարդան Թադևոսյան

Կենսագրություն խմբագրել

Երկվորյակ եղբայրներ Տիգրան և Վարդան Թադևոսյանները ծնվել են 1976 թ. հուլիսի 21-ին Հայաստանի Արտաշատի շրջանի Գետազատ գյուղում։

1993 թ.-ին, ավարտելով միջնակարգ դպրոցը, նրանք ընդունվել են Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 2000 թ.-ին ավարտել են ուսումը՝ ստանալով պատմաբան-միջազգայնագետի որակավորում։

1994-1996 թթ. ծառայել են Հայաստանի զինված ուժերում։

1998 թ.-ին եղբայրները կազմավորել են «Հայ Լաո» դուետը[1]։

Դուետը կատարում է իր հեղինակային երգերը՝ փորձելով վեր հանել հայ իրականության ցավոտ խնդիրները։

Հայ Լաո դուետը մասնակցել է մի շարք համերգների և փառատոների («Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Հայաստանն իմ հայրենիքն է», «Ոսկե կիթառ», «Կռունկ» հեռուստափառատոն, «Շառլ Ազնավուրի ծննդյան 80- ամյակին նվիրված երգի փառատոն» և այլն)։ Հայ Լաո դուետը մենահամերգներով հանդես է եկել Երևանի կամերային թատրոնում, Կամերային երաժշտության տանը, Երևան քաղաքի այլ համերգային դահլիճներում, ինչպես նաև Հայաստանի մի շարք մարզերում և Արցախում։

Տիգրան և Վարդան Թադևոսյանները («Հայ Լաո» դուետ) հանդիսանում են նաև «GuitArt» հեղինակ-կատարողների միության հիմնադիր-անդամներ և միության կազմով մասնակցում հեղինակային երգի համերգների։

Դուետը թողարկել է երեք ալբոմ՝«Լքված երկիր», «Հայրենիք», «Կյանքի ՈՒղին» և «Քայլեր» խորագիրը կրող երգերի ընտրանին[2]։

Հայ Լաոն ունի նաև մի քանի տեսահոլովակներ։ Հայ Լաո դուետն ապրում է ակտիվ ստեղծագործական կյանքով[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

Այստեղ կարող եք ունկնդրել Հայ Լաո դուետի երգերը։ https://soundcloud.com/haylao