Հայ-ադրբեջանական ռազմական բախում (դեկտեմբեր, 2016)
2016 թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի դիվերսիոն ստորաբաժանումը հարձակում է իրականացրել Հայաստանի զինված ուժերի՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի հարավարևելյան ուղղության դիրքերի և բնագծերի ուղղությամբ[1][2]։ Մարտերը շարունակվել են առնվազն մինչև կեսօր[1][2]։ Երկուստեք կիրառվել են տարբեր տրամաչափի և նշանակության զինատեսակներ, այդ թվում՝ դիպուկահարներ և նռնականետեր[1][2]։
Հայ-ադրբեջանական դիվերսիոն պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հայ-ադրբեջանական պատերազմ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ՀՀ ԶՈՒ | ԱՀ ԶՈՒ | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
Չինարի գյուղի մոտ տեղակայված ՀՀ ԶՈՒ ստորաբաժանում | Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն ստորաբաժանում | ||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||
3 զոհ (պաշտոնապես հաստատված) բազմաթիվ կորուստներ (Ադրբեջանի ԶՈՒ-ի տվյալներով) |
1 անհետ կորած (պաշտոնապես հաստատված) <7 զոհ (ՀՀ ԶՈՒ-ի տվյալներով) | ||||||||
Ընդհանուր կորուստներ | |||||||||
10 զոհ |
Մարտերի ընթացքում կողմերի ունեցած կորուստների և ձեռքբերումների մասին տեղեկությունները հակասական են։ Հայկական կողմը, համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, ունի 3 զոհ, այդ թվում՝ 1 սպա[2][3][4][5], իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ բազմաթիվ կորուստներ[6]։ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Ա. Հովհաննիսյանի տարածած տվյալներով Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի մինչև 7 զոհ, որից մեկի դին գտնվում է հայկական զինուժի վերահսկողության տարածքում[2][7]։ Ադրբեջանական կողմը հայտնել է ընդամենը մեկ անհետ կորածի մասին՝ հերքելով 7 զոհ ունենալում մասին հայկական կողմից տարածած տեղեկատվությունը[8]։
Հայկական կողմի կորուստներ խմբագրել
ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունների համաձայն՝ հայկական կողմի ունեցած մարդկային կորուստները երեքն են՝ ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։ Վերջին երուսը սպանվել են լվացարանում, երբ լվացվելիս են եղել, իսկ ավագ լեյտենանտ Շ. Մելիքյանը՝ նրանց օգնության շտապելիս[3][4]։
Ադրբեջանական կողմի կորուստներ խմբագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հերքելով հայկական կողմի տարածած ադրբեջանական մինչև 7 զոհերի մասին տեղեկությունները, պաշտոնապես հաստատում է 1 անհետ կորած զինծառայող ունենալը։ Անհետ կորածը, իսկ ըստ ՀՀ ԶՈՒ-ի՝ սպանվածը, հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալման օղլի Գուրբանովը[6][7]։
Միջազգային արձագանք խմբագրել
2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ և վերջինիս ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանային հատվածում տեղի ունեցած ռազմական բախմումը գրեթե չի արժանացել միջազգային արձագանքին։
- Իրադարձությունների վերաբերյալ կարճ հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան[9].
Ն. Բորդյուժայի վերոնշյալ անհասցեական հայտարարությունը անընդունելի են համարել՝ ակնարկելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և վերջինս պետք է իրեն աջակցեր[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 ՊՆ խոսնակ. «Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձ Չինարիի մոտ, մարտը շարունակվում է» (razm.info)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Իրադարթության ժամանակագրություն («Հայկական ժամանակ»):
- ↑ 3,0 3,1 Մամուլի հաղորդագրություն 29,12,2016թ. (mil.am)
- ↑ 4,0 4,1 «Հայկական կողմը երեք զոհ ունի. Նոր մանրամասներ Տավուշում դիվերսիայի եւ մարտերի մասին։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Դեկտեմբերի 29-ին թշնամու դիվերսիայի պատճառով ՀՀ ԶՈւ-ն ունի 3 կորուստ (razm.info):
- ↑ 6,0 6,1 А теперь Минобороны Азербайджана заявило о боях с Арменией.
- ↑ 7,0 7,1 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է իր մեկ «անհետ կորած» զինծառայողի մասին (razm.info):
- ↑ Минобороны опровергает гибель семи военнослужащих в боях с Арменией.
- ↑ 9,0 9,1 ՀԱՊԿ քարտուղարը սադրանք է անվանել ՀՀ սահմանին իրականացված դիվերսիայի փորձը: