Հայոց ցեղասպանության հուշարձան (Քյոլն)
Հայոց ցեղասպանության հուշարձան, ապամոնտաժված հուշարձան Գերմանիայի Քյոլն քաղաքի Հայնրիխ Բյոլ հրապարակում՝ Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերների կամրջի մոտ, Քյոլնի Մայր տաճարի, Ֆիլհարմոնիայի, Լյուդվիգ թանգարանի խաչման վայրում։
![]() Հայոց ցեղասպանության հուշարձան Քյոլնում, Գերմանիա | |
![]() | |
![]() | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Stefan Kaiser? |
Ստեղծում | 2018 |
Երկիր | ![]() |
Բնակավայր | Քյոլն |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | ապամոնտաժված |
![]() |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Հուշարձանը տեղադրվել է առանց Քյոլնի քաղաքապետարանի համապատասխան թույլտվության։ Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը[1][2][3]։
Պատմություն
խմբագրելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը 2018 թվականի ապրիլի 15-ին տեղադրել են «Հիշելով ցեղասպանությունը» նախաձեռնության հեղինակները՝ առանց Քյոլնի քաղաքապետարանի թույլտվության։ Քաղաքային իշխանությունները հայտարարել էին, որ ապամոնտաժելու են հուշարձանը։ Ապրիլի 17-ին հուշարձանի տեղադրման կազմակերպիչները վարչական դատարանում բողոքարկման դիմում են ներկայացրել[4]։ Ապրիլի 19-ին Քյոլնի վարչական դատարանը հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում է կայացրել[1]։
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանն իրենից ներկայացնում է 200 կգ կշռով, 1,5 մետրանոց մետաղյա բուրգ, որի ծայրին նուռ է տեղադրված, պատվանդանի վրա հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն փորագրված է.
Այս ցավը բոլորինս է[4]։ |
Հեղինակներ
խմբագրելԱյլ փաստեր
խմբագրել- Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը ողջունել է կազմակերպիչների արարքը, հայտնել իր գրավոր սատարումը և նշել, որ այն բխում է 2016 թվականի հունիսի 2-ի Բունդեսթագի՝ Հայոց և օսմանյան կայսրության այլ ժողովուրդների ցեղասպանության որոշման ոգուց[4]։
- Լրագրող Գյունթեր Վալլրաֆը կոչ է արել քաղաքային իշխանություններին ապամոնտաժման նախնական մտադրությունից հրաժարվել՝ հույս հայտնելով, թե նրանք թուրքական լոբբիի ազդեցության տակ չեն ճկվի[4]։
- Հուշարձանն այդ վայրում տեղադրելու նախաձեռնողներից են գիտնական Միշա Բրումլիքը, քյոլնաբնակ գրող Դողան Աքհանլին[4]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը
- ↑ Քյոլնում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը կապամոնտաժեն
- ↑ «Cologne: The court allows the removal of Armenia Stele at the Hohenzoller Bridge».
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ «ՉԱՐՏՈՆՎԱԾ» ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔՅՈԼՆՈՒՄ։ Դատարանը վճռեց՝ տարածքից հեռացնելու արտոնություն տալ քաղաքային իշխանություններին». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 6-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Քյոլն) կատեգորիայում։ |