Հայոց ցեղասպանության հուշարձան (Երևան)
Հայոց ցեղասպանության հուշարձան, աղբյուր-հուշարձան Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գաջագործների փողոցում, տեղադրվել է 1965 թվականին՝ Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցին։ Ընդգրկված է Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Հայոց ցեղասպանության հուշարձան | |
---|---|
Հայոց ցեղասպանության հուշարձանը Գաջագործների փողոցում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Համայնք | Էրեբունի |
Քանդակագործ(ներ) | Արա Հարությունյան |
Ճարտարապետ(ներ) | Ռաֆայել Իսրայելյան |
Շինարարության ավարտ | 1965 |
Ներկա վիճակ | կանգուն
|
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշարձան (այլ կիրառումներ)
Պատմություն խմբագրել
Հուշարձանը նվիրված է 1915 թվականի Մեծ Եղեռնի նահատակ Սեբաստահայերին։ Աղբյուր-հուշարձանը ունի ուրույն սլացիկ հորինվածք. արծվի թևին պատկերված է հավերժության նշանը՝ հայ ազգի կենսական ոգու անմահության խորհրդանիշը։ Հուշարձանը հորինվածքով ներդաշնակում է հուշակոթողն ու աղբյուր-ցայտադբյուրի ուղղանկյուն բազալտե ծավալը։ Հուշարձանի գեղարվեստորեն շեշտված տարրերը խորհրդանշում են կյանքի վերածնունդը[1]։
Տվյալներ խմբագրել
Հուշակոթողի վրա մակագրված է.
Հիշատակ Մեծ Եղեռնի հիսուն ամյակին, թաղի բնակիչներից, 1915-1965։ |
Արծվի ներքևում փորագրված են «ՌՋԺԵ» տառերը, որը նշանակում է 1915[2]։
Հեղինակներ խմբագրել
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Memorial in Takhmak neighborhood of Yerevan, Armenia
- ↑ «Աղբյուր-հուշարձան մեծ եղեռնի նահատակների հիշատակին Գաջագործների փողոցում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 9-ին.
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.5/15 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց ցեղասպանության հուշարձան (Երևան) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |