Հայնրիխ Բրանդվայներ (գերմ.՝ Heinrich Brandweiner, մարտի 20, 1910(1910-03-20)[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 22, 1997(1997-04-22)), ավստրիացի իրավաբան, ուսուցիչ, Գրացի համալսարանi միջազգային իրավունքի պրոֆեսոր, hասարակական գործիչ և խաղաղության գործիչ, Ավստրիայի խաղաղության խորհրդի նախագահ։ Գերմանիայի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1957)։

Հայնրիխ Բրանդվայներ
Դիմանկար
Ծնվել էմարտի 20, 1910(1910-03-20)[1]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա
Մահացել էապրիլի 22, 1997(1997-04-22) (87 տարեկան)
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, դատավոր և իրավաբան
ԱշխատավայրԳրացի համալսարան
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն և Հայրենական ճակատ
ԱնդամությունԲեռլինի գիտությունների ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին Հայնրիխ Բըրանդվայներ միացել է ծայրահեղ աջ ավստրոֆաշիստական հայրենական ճակատին[2][3]։ 1938 թվականից դարձել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո միացել է խաղաղության շարժմանը։ Դարձել է Ավստրիայի խաղաղության խորհրդի առաջին նախագահը և Խաղաղության համաշխարհային խորհրդի անդամ։

Եղել է եկեղեցական և միջազգային իրավունքի մասնագետ։ 1948 թվականից որպես ասիստենտ աշխատել է Գրացի Կառլի և Ֆրանցի համալսարանում։ 1950-1953 թվականներին՝ Կորեական պատերազմի ժամանակ, Ժողովրդավար իրավաբանների միջազգային ասոցիացիայի որոշմամբ նա ղեկավարել է 1952 թվականի գարնանը ուղարկված հանձնաժողովը Չինաստան և Կորեա՝ ուսումնասիրելու ԿԺԴՀ-ի դեմ մանրէաբանական պատերազմ վարելու ԱՄՆ-ի փաստերը։

Ուղևորության ավարտից հետո նա հրապարակավ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է վարում կենսաբանական զենքի կիրառմամբ[4]։ Նրան մեղադրել են խորհրդամետ հայացքների համար և հեռացրել համալսարանից։ Սառը պատերազմի տարիներին նա ենթարկվել է կարգապահական և քրեական պատասխանատվության։

Հետագայում աշխատել է որպես հրավիրյալ պրոֆեսոր Բեռլինի Հումբոլդտի համալսարանում (ԳԴՀ), Պոտսդամ-Բաբելսբերգի Քաղաքական գիտության և իրավունքի ակադեմիայում և Լեփցիգի Կարլ Մարքսի համալսարանում[5]։

Հայնրիխ Բրանդվայները 1957 թվականին արժանացել է Միջազգային Լենինյան մրցանակի՝ «Ազգերի միջև խաղաղության ամրապնդման համար», թոշակի է անցել 1967 թվականի սկզբին։ Մահացել է 1997 թվականի ապրիլի 22-ին։

Աշխատություններ խմբագրել

  • Американское толкование международного права — выражение международного беззакония, 1954
  • Die Anschlußgefahr, Wien, Österreichischer Friedensrat, 1954
  • Der Österreichische Staatsvertrag, Leipzig, Urania-Verl., 1955
  • Die Pariser Verträge, Berlin, Akademie-Verl., 1956
  • Der sowjetische Vorschlag eines Friedensvertrages mit Deutschland, Berlin, Akademie-Verl., 1959

Գրականություն խմբագրել

  • Брандвайнер, Генрих // А — Я (дополнения). — М. : Советская энциклопедия, 1958. — С. 41-42. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 51).
  • Александр Окороков. Секретные войны СССР: Самая полная энциклопедия. 2017

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Untersuchungsausschuß Freiheitlicher Juristen (Hrsg.): Ehemalige Nationalsozialisten in Pankows Diensten, Berlin-Zehlendorf, o. J, S. 11.
  3. Կաղապար:Arbeiterzeitung
  4. Fleck 1987, S. 38ff.
  5. BIOGRAPHISCHE TEXTE ZUR KULTUR- UND ZEITGESCHICHTE]

Արտաքին հղումներ խմբագրել