Հայկ Ադամյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Ադամյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ադամի Ադամյան (Փիլոսյան Հայկ, բանվոր Պողոս, 1878[1][2], Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] - 1918[1][2], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2]), հասարակական գործիչ։
Հայկ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | 1878[1][2] |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | 1918[1][2] |
Մահվան վայր | Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1][2] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1][2] |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Տրապիզոնում։ 1896 թ. գաղթել է Ռուսաստան, աշխատել Բաթումի և Թիֆլիսի ձեռնարկություններում։ 1901 թվականին դարձել է ՌՍԴԲԿ անդամ։ 1898 թ. Գ. Ղարաջյանի, Մ. Մելիքյանի, Ա. Կախոյանի հետ Թիֆլիսում հիմնել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը, հրատարակել «Բանվոր» ձեռագիր թերթը։ 1901 թ. ձերբակալվել է, մինչև 1903 թ. նստել Մետեխի ու Պետերբուրգի բանտերում։ 1903 թ. արտաքսվել է Ռուսաստանից։ 1904 թ. բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ակտիվորեն մասնակցել բանվորական շարժմանը։ Զարդարյանի հետ Ադամյանը հիմնադրել է «ԱՄՆ-ի սոցիալիստական հայ կազմակերպությունը» (1906), որը հարում էր ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցության ձախ թևին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կանգնած է եղել ինտերնացիոնալիստական դիրքերում։
Մահացել է ապրիլի 16-ին, Դետրոյտում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Ադամյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 64)։ |