Հայկո

հայ երաժիշտ, հեղինակ-կատարող, երգիչ, կոմպոզիտոր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հայկ Բորիսի Հակոբյան (օգոստոսի 25, 1973(1973-08-25), Երևան, Հայկական ԽՍՀ - սեպտեմբերի 29, 2021(2021-09-29)[1], Երևան, Հայաստան[2]), առավել հայտնի Հայկո բեմական կեղծանվամբ, հայ փոփ երգիչ և երգահան։

Հայկո
Հայկ Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 25, 1973(1973-08-25)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էսեպտեմբերի 29, 2021(2021-09-29)[1] (48 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան[2]
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, երգիչ և կոմպոզիտոր
ԱմուսինԱնահիտ Սիմոնյան
Պարգևներ և
մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ
 Hayko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Երևանի թիվ 170, ապա՝ Թումանյանի անվան թիվ 32 միջնակարգ դպրոցներում։ 1987 թ. ավարտել է Երևանի Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցը և ընդունվել Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան։ 1996 թ. «Մոսկվա 96» երգի փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին։ 1997 թ. մասնակցել է Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնին և դարձել հաղթող։ 1998 թ. հայկական «Այո» երգի մրցույթի ժամանակ արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող» մրցանակին։ 1999 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 1998 թ., 1999 թ., 2002 թ., 2003 թ. և 2006 թ. հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երգիչ» մրցանակին, 2002 թ.՝ «Տարվա լավագույն նախագիծ», «Տարվա լավագույն ալբոմ», 2003 թ.՝ «Տարվա լավագույն տեսասկավառակ» մրցանակներին։ 2003 թ. առաջին մենահամերգով հանդես է եկել ԱՄՆԼոս Անջելես քաղաքում։

2006 թ. Հայաստանի Նախագահի հրամանագրով նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։

2007 թ. ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ժամանակ և զբաղեցրել 8-րդ տեղը։ 2007 թ., 2010 թ. և 2011 թ. արժանացել է «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակին՝ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերի երաժշտության համար։ Գրել է նաև «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ», «Վանա ծովուն արշալույսը», «Գարեգին Նժդեհ» ֆիլմերի երաժշտությունները։ 2011 թ. Մոսկվայի հայկական երաժշտական «Արմենիա» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տասնամյակի երգիչ» մրցանակին։ 2012 թ. «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել՝ որպես «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսեր։

2021 թ. սեպտեմբերի 21-ին կորոնավիրուսային հիվանդության պատճառով՝ ծանր վիճակում, տեղափոխվել է հիվանդանոց։ Մահացել է սեպտեմբերի 29-ին կորոնավիրուսից՝ թոքերի 80% ախտահարմամբ։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2000 - Romance
  • 2004 - Նորից
  • 2004 - Live Concert
  • 2007 - Մի խոսքով
  • 2008 - Live Concert 2008
  • 2014 - Ես քեզ սիրահարվել եմ
  • 2018 - Hayko Live Concert
  • 2020 - Ամենա

Սինգլներ խմբագրել

  • 1995 — «Սեր»
  • 2007 — «Աշխարումս իմն դուն ես» (с Արամե)
  • 2007 — «Մի վախեցիր»
  • 2007 — «Anytime You Need» (Եվրատեսիլ 2007 երգի մրցույթ)
  • 2007 — «Քեզ» (DJ Serjo - ի հետ)
  • 2011 — «Ես կամ նա» (Ռազմիկ Ամյան հետ)
  • 2012 — «Բարև երջանկության»
  • 2013 — «Քեզ սիրում եմ սեր» (Քրիստինե Պեպելյան հետ)
  • 2015 — «հիշիր» (Դիանա Առուստամյանի հետ)
  • 2015 — «Ինձ խոստացիր»
  • 2016 — «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» (Հռիփսիմե Հակոբյանի հետ)
  • 2017 — «Սիրո հավերժ քաղաք»
  • 2020 — «Սերն է սա» (Անահիտ Սիմոնյանի հետ)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկո» հոդվածին։