Հայկյան մրցանակաբաշխություն

Հայկյան մրցանակաբաշխություն - Երիտասարդական մրցանակաբաշխություն։ Հայկյան մրցանակներ հատկացվում են երիտասարդական, ուսանողական ծրագրերին, կառույցներին։ Հայկյան մրցանակաբաշխությունն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Հայկյան մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և պետական երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները։

Երիտասարդական մրցանակաբաշխություն

Հայկյան մրցանակներ են շնորհվում հետևյալ անվանակարգերում՝

• Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

• Լավագույն երիտասարդական գիտական նվաճում

• Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

• Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

• Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

• Լավագույն երիտասարդական հաղորդում

• Լավագույն միջբուհական ծրագիր

• Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

• Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում

• Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

«Հայկյանն» ունի ավելի քան 10 տարվա պատմություն։ Այն երիտասարդական դաշտի սպասված ծրագրերից է։ Մրցանակաբաշխության նպատակն է բացահայտել և խրախուսել շնորհալի երիտասարդներին, ոլորտի ակտիվ, ստեղծագործ կառույցներին, աջակցել երիտասարդների հասարակական ներուժի իրացմանն ու զարգացմանը։ Այս ծրագրի միջոցով Երիտասարդական հիմնադրամը փորձում է բարձրացնել երիտասարդ քաղաքացիների ու երիտասարդական կազմակերպությունների դերը հասարակական հարաբերություններում։

Մրցանակաբաշխության ընթացքում, ավանդական անվանակարգերից բացի, շնորհվում են նաև հատուկ մրցանակներ։ Հայկյան մրցանակակիրները ստանում են խորհրդանշական արձանիկ և արժեքավոր նվերներ։

Աղբյուր խմբագրել