Հայկական ֆիլմի հիմնարկություն
Հայկական ֆիլմի հիմնարկություն, հիմնվել է 1979 թվականին, Լոս Անջելեսում՝ Մ. Հակոբյանի, Լ. Կարապետյանի, Մ. Աղբաբյանի, Ու. Քարաբյանի նախաձեռնությամբ։ Նպատակն է Հայկական հարցի քարոզչության համար ստեղծել և տարածել դաստիարակչական, մշակութային բնույթի և լսողատեսողական այլ նյութեր։ Արտադրել է ֆիլմեր, տեսաերիզներ, կազմակերպել կինոփառատոներ և համագումարներ, հավաքել արխիվային նյութեր, փաստագրական ֆիլմեր։ Հիմնարկության նկարահանող խմբերն աշխատել են ԱՄՆ-ում, Կանադայում, Թուրքիայում, Հայաստանում, Ավստրալիայում, Արևմտյան Եվրոպայում, Հունաստանում, Լիբանանում, Սիրիայում։ Հիմնարկությունը ղեկավարում է վարչական մարմինը, ունի նվիրատուներ։
Հայկական ֆիլմի հիմնարկություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ |
Հիմնադրված | 1979 |
Գլխադասային գրասենյակ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |