Հայկական հուշարձան (Ասսեն)

Հայկական հուշարձան Ասսենում, Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձան Նիդերլանդների Ասսեն քաղաքի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը։ Բացվել է 2001 թ.:

Հուշարձանը Ասսենի «Դը Բոսքամփ» գերեզմանատանը

Նկարագրություն խմբագրել

Խաչքարն ունի 2 մետր բարձրություն և պատրաստված է տուֆից։ Կենտրոնում գտնվում է ծաղկազարդ խաչը, իսկ վերևում՝ Քրիստոսի և երկու հրեշտակների խորաքանդակներ։ Դիմացի սեղանին գրված է «Ի հիշատակ 1910-1920 թթ. մեր նախնիների» (հոլ.՝ TER HERINNERING VAN ONZE ARMEENSE VOOROUDERS UIT DE PERIODE 1910-1920

Թուրքական բողոքներ խմբագրել

1999 թ. Ասսենի բնակիչ Նիկոլայի Ռոմաշուկը համայնքապետարանից թույլտվություն է ստանում հուշարձան բացելու համար։ Այս որոշման դեմ բողոքում են թուրքական համայնքը և թուրք հյուպատոսը։ Նիդերլանդներում գտնվող տարբեր թուրքական կազմակերպություններ կազմակերպում են բողոքի ցույցեր, իսկ Ասսենի համայնքապետարանը ստանում էր մասսայական նամակ-բողոքներ, մինչև ի վերջո վերջինս փոխեց իր էլ-փոստի հասցեն[1]։

2001 թ. մարտին Ասսենում գտնվող «Իսլամական մշակույթի միությունը» դատական գործ է սկսում Ասսենի համայնքապետարանի դեմ։ Դատարանը հայտարարեց, որ «Իսլամական մշակույթի միությունը» չի կարող հանդես գալ շահագրգիռ կողմ և նրանց հայցը համարեց ոչ ընդունելի։ Թուրքական կազմակերպությունը այնուհետև դիմեց Նիդերլանդների Պետական Խորհրդին, սակայն վերջինս նույնպես 2002 թ. օգոստոսին պահանջը համարեց ոչ ընդունելի։

Բացումը խմբագրել

Չնայած դատական գործերին, հուշարձանի բացումը տեղի ունեցավ 2001 թ. ապրիլի 24-ին[2]։ Ներկա էին Ֆրանսիայի հայկական առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը և 400 հայեր։

Հուշարձանի մոտ ամեն տարի ապրիլի 24-ին տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցում են նաև հոլանդացի քաղաքական և հասարակական գործիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (Հոլանդերեն) Nieuwsblad van het Noorden, Ասսենը փոխում է էլ. հասցեն՝ թուրքերի «ռմբակոծությունց» հետո (Assen verandert e-mailadres na 'bombardement' Turken), օգոստոսի 18, 2000 թ.:
  2. (Հոլանդերեն) Nieuwsblad van het Noorden, Մեծ օր հայերի համար, սև օր թուրքերի համար (Grote dag voor Armeniërs, zwarte dag voor Turken), ապրիլի 24, 2001 թ.: