Հայկական խնդիրների ինստիտուտ

Հայկական հարցերի ինստիտուտ, (գերմInstitut fur armenische Fragen), գիտական կազմակերպություն, որի նպատակն է հետագոտել Հայկական հարցի պատմությունը, հայ արվեստն ու կրոնը, նաև հանրամատչելի դարձնել դրանց վերաբերյալ գիտելիքները։

Հայկական խնդիրների ինստիտուտ
Ընկերության տեսակԳիտական կազմակերպություն
Գլխավոր անձինքԱլիս Մարուխյան
(տնօրեն)
Սուրեն Ծովիկյան

(տեղակալ)
Ժիրայր Քոչարյան
(տեղակալ)

Բերնդտ Մյունիշ
(գործավար և փաստաբան)
Կայքhaydat-institut.org

Հիմնվել է 1977 թվականին, Մյունխենում, գիտական ընկերակցության սկզբունքով։ Հայկական խնդիրներ ինստիտուտի անդամներն են ինստիտուտի ծրագրում ընդգրկված հարցերն ուսումնասիրող տարբեր երկրների գիտնականներ։

Ինստիտուտը ձեռնարկել է «Հայերի ցեղասպանությունը» փաստաթղթերի ժողովածուի հրատարակումը։

Հրատարակվել են նաև գերմանացի պատմաբան Պ. Լաննեի «Հայաստան. XX դարի առաջին ցեղասպանությունը» (1977, գերմաներեն, 1978, անգլերեն) մենագրությունը, Լ. Մկրտչյանի «Արցախ-Ղարաբադ. անցյալը և ներկան» (1988, հայերեն) աշխատությունը և այլն։

Ինստիտուտի նախաձեռնությամբ հրավիրվել են հայկական հարցին նվիրված երեք համաեվրոպական գիտաժողովներ, որոնց հանձնարարությամբ ստեղծվել է «Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտե»։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։