Հայկական բարեգործական ընդհանուր միության Կիպրոսի մասնաճյուղ

Հայկական բարեգործական ընդհանուր միության Կիպրոսի մասնաճյուղ, ՀԲԸՄ եվրոպական մասնաճյուղերից։

Հայկական բարեգործական ընդհանուր միության Կիպրոսի մասնաճյուղ
Տեսակբարեգործական կազմակերպություն
Երկիր Կիպրոս
Հիմնադրված1913
Վերադաս կազմակերպությունՀԲԸՄ

Հիմնվել է 1913 թվականին, Նիկոսիայում։ Անդամների թիվը 300-ից ավելի է։ ՀԲԸՄ-ի հովանավորությամբ Կիպրոսում գործում է Մելգոնյան կրթական հաստատությունը, որի սրահներում և մարզադաշտերում կազմակերպվում են մշակութային, մարզական միջոցառումներ և այլ ձեռնարկներ։ Միությունն ունի իր ակումբ-գրասենյակը։

ՀԲԸՄ-ի մասնաճյուղեր կան նաև Լառնակա և Լիմասոլ քաղաքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։