Հայկազյան հայագիտական հանդես

Հայկազյան հայագիտական հանդես, տարեգիրք։ Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակություն։ Լույս է տեսել 1970-1974 թվականներին, 1977-1984 թվականներին և 1991 թվականից Բեյրութում։ Հիմնադիր-խմբագիր՝ Երվանդ Քասունի (1970-19841991 թվականից պատասխանատու խմբագիրն է Անդրանիկ վարդապետ Կռանյանը։ 1991 թվականից խմբագրական կազմի անդամներ են հանդիսացել նաև Պարույր Աղպաշյանը, Կարո Հովհաննեսյանը, Լեռն Վարդանը, Արշալույս Թոփալյանը, ժիրայր Դանիելյանը, Անդրանիկ Տագեսյանը, Արտա Էքմեքճին, Արա Սանջյանը, Արմեն Յուրնեշլյանը[1]։

Հայկազյան հայագիտական հանդես
անգլ.՝ Haigazian Armenological Review
Տեսակպարբերական
Լեզուբազմալեզու
Հիմնադրվել է1970
Կայքhaigazian.edu.lb/Publications/Pages/HaigazianArmenologicalReview.aspx
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկազյան (այլ կիրառումներ)

Նպատակ խմբագրել

Նպատակն է քաջալերել սփյուռքի, մասնավորապես՝ լիբանանահայ մտավորականների գործուն էությունը հայագիտության բնագավառում, աջակցել նրանց և Հայաստանի գիտնականների համագործակցությանը։ Տպագրում է հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին, գրականությանը, պատմագիտությանը, ճարտարապետական հուշարձաններին վերաբերող հոդվածներ, անտիպ փաստագրական նյութեր ու գրախոսականներ հայերեն, նաև արաբերեն և արևմտաեվրոպական լեզուներով։ Ծանոթացնում է նորահայտ հայկական ձեռագրերին, ՀՀ-ում և սփյուռքում հրատարակվող հայագիտական գործերին, տեղեկություններ հաղորդում հայագիտությանը նվիրված միջազգային համաժողովների մասին։

Նյութեր խմբագրել

Տարեգրքում տպագրվել են Հ․ Օշականի «Խաչատուր Աբովյան, Գ․ Սունդուկյանց» (1971), Հ․ Սիրունու «Հայկական տեղաշարժերը Արևելյան Եվրոպայի քարտեզին վրա» (1972), Բ․ Ուլուբաբյանի և Մ․ Հասրաթյանի «Դադիվանք» (1980) և «Խուդավանք-Խաթրավանք» (1982-1984), Ե․ Քասունու «Շումերների և հայ շումերական հարաբերությունների հարցի մասին» (1980), Վ․ Թաթիկյանի «Հայկական գորգարվեստ» (1981) և այլ ուսումնասիրություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 168