Հայերը Ռիո դե Ժանեյրոյում

Հայերը Ռիո դե Ժանեյրոյում (պորտ.՝ Armênios no Rio de Janeiro), հայկական համայնք Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Համարվում է Բրազիլիայի երկրորդ հայաշատ քաղաքը՝ Սան Պաուլոյից հետո[1]։

Հայերը Ռիո դե Ժանեյրոյում
Ընդհանուր քանակ
2000
Բնակեցում
Բրազիլիա Բրազիլիա 2.000
Արգենտինա Արգենտինա
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
պորտուգալերեն, հայերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի, Հայ Կաթոլիկ եկեղեցի,

Ներկայումս Ռիո դե Ժանեյրոյում ապրում է 2.000 հայ։

Պատմություն խմբագրել

Հայերը Բրազիլիայում հաստատվել են 19-րդ դարի երկրորդ կեսից, սակայն առավել մեծ տեմպերով Ռիո դե Ժանեյրոն բնակեցվել է հայերով 1920-ական թվականներին։

Ռիոյի համայնքն այժմ գտնվում է հասարակամշակութային կազմավորման շրջանում և ակտիվորեն մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքային կյանքին։ Ստեղծվել են հասարակական-քաղաքական և մշակութային կազմակերպություններ, եկեղեցական և կրթական հաստատություններ, հայրենակցական, երիտասարդական և տիկնանց միություններ։

Ռիո դե Ժանեյրոյում գործում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բրազիլիայի թեմը, որը կազմավորվել է 1983 թվականին։

Ռիո դե Ժանեյրո քաղաքի փոխնախագահ Ստեփան Ներսիսյանի նախաձեռնությամբ Ռիո դե Ժանեյրոյում ապրիլի 24-ը հռչակվել է որպես «Եղեռնի հիշատակին հայ ժողովրդին հարգանքի տուրքի և զորակցության օր»։

Ռիո դե Ժանեյրոյի և ամբողջ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության հայ համայնքի շահերը ներկայացնում է Բրազիլիայում Հայաստանի դեսպանությունը[2], որը հիմնադրվել է 2011 թվականին։ Ռիոյի հայերը խոսում են հայերեն և պորտուգալերեն լեզուներով և դավանում քրիստոնեություն։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նաջարյան, Թամար (2012 թ․ մայիսի 25). «Հայերը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում». Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.
  2. «Բրազիլիայում Հայաստանի դեսպանություն». brazil.mfa.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 7-ին.