Հայերը Մելբուռնում
Մելբուռնի հայ համայնքը կազմավորվել է 1960-ական թվականների սկզբին։ 1966 թվականին այստեղ բնակվել է 1500, 1976 թվականին՝ 4500, 2003 թվականին՝ 10 հզ. հայ։ Համայնքում գործում են Սուրբ Աստվածածին առաքելական եկեղեցին (որին կից Ակինյան շաբաթօրյա դպրոցը) և կաթոլիկ եկեղեցի, ինչպես նաև Համազգայինի Մեսրոպ Մաշտոց մեկօրյա վարժարանը (1985 թվականից), եկեղեցասեր տիկնանց, երիաասարդական, պատանեկան միությունները, ՀԲԸՄ, ՀՄԸՄ Մելբուռնի մասնաճյուղերը, պոլսահայերի կազմած Սահակյան մարզական միության ֆուտբոլի թիմերը։ Գործում են պարախումբ և երգչախումբ, ինչպես և հայկական ռադիոժամ։ 1966 թվականից Մելբուռնում լույս է տեսնում «Հույս» ամսագիրը։