Հարավ-Արևելյան Ասիայում հայերը բնակություն են հաստատել դեռևս 16-17-րդ դարերից։ Օտար հողում հաստատվելով և հայ համայնքներ ձևավորելով, ինչպես այօրվա տեղաբնակ հայերի, այնպես էլ ժամանակի հայերի համար կյանքի առաջնային նպատակ է եղել պահպանել սեփական լեզուն, հավատքը և մշակույթը։

Մալայզահայեր
Մալայզիաի դրոշը
Ընդհանուր քանակ

100

Բնակեցում
Մալայզիա Մալայզիա 50
Սինգապուր Սինգապուր
Ավստրալիա Ավստրալիա
Հայաստան Հայաստան
Լեզու(ներ)
Հայերեն, Մալայերեն, անգլերեն
Հավատք(ներ)
Հայ Առաքելական եկեղեցի

Հնում հայերը Մալայզիա են եկել հիմնականում Հնդկաստանից և Հին Ջուղայից ու արմատավորվել են Մալակկա թերակղզում։ Նրանք հաստատվել են Պենանգ նահանգի Ջորջթաուն քաղաքում և շատ կարճ ժամանակում վճռորոշ դեր են ունեցել նահանգի տնտեսական, մշակութային և ճարտարապետական ձևավորման պատմության մեջ։

1669 թ Մալակկա թերակղզում բնակվել է 240 հայ, որից 150-ը՝ բուն Մալազիայում, իսկ 90-ը՝ Սինգապուրում։

1897 թվականին Մալազիայում բնակվել է շուրջ 500 հայ, որոնք կենտրոնացած էին Մալակկա թերակղզու Կուալա Լումպուր, Ջորջթաուն և Մալակկա քաղաքներում։ Ներկայում Մալայզիայում բնակվող փոքրաթիվ հայերը (շուրջ 50 մարդ) կենտրոնացած են հիմնականում Կուալա Լումպուրում։