Հայաստան (կտավ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
«Հայաստան», հայազգի նկարչուհի Ջեքի Ղազարյանի՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված կտավ։
«Հայաստան» Hayastan | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջեքի Ղազարյան |
տարի | 2015 |
բարձրություն | 3,5 |
լայնություն | 8 |
նյութ | կտավ |
ներշնչված է | Գեռնիկա[1] |
հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ծանոթագրություններ |
Պատմություն խմբագրել
Ջեքի Ղազարյանը «Հայաստան» կտավով իր հարգանքի տուրքն է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Կտավը ստեղծվել է «Նախագիծ 2015»-ի շրջանակում և նպատակ ունի բարձրացնելու Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը։
Կտավում պատկերված է կիսաաբստրակտ լանդշաֆտ՝ ծածկված հին հայկական քարտեզների ու ճարտարապետական կոթողների պատկերներով ու տեսարաններով։ Դրանց միավորում են ժանյակները, որոնցից գործել է նաև Ղազարյանի տատիկը։
Աշխատանքում Ջեքի Ղազարյանը ոգեշնչվել է Պաբլո Պիկասոյի «Գերնիկա» կոչվող կտավի օրինակով, որը ներկայացնում է իսպանական գյուղի ռմբակոծությունները Իսպանիայում քաղաքացիական պատերազմի տարիներին։ Ղազարյանի կտավն ունի նույն չափսերը, ինչը որ Պիկասոյի նկարը՝ 3,5 x 8 մետր։
«Հայաստան» կտավն ապրիլի 17-ից մայիսի 29-ն առաջին անգամ կցուցադրվի Չիկագոյի ժամանակակից արվեստի թանգարանում։ Այնուհետև կցուցադրվի արվեստի տարբեր կենտրոններում[2][3][4]։
Մեջբերումներ Ջեքի Ղազարյանից խմբագրել
Ոչ ոք չէր իմանա, թե ինչ է տեղի ունեցել Գերնիկայում, եթե չլիներ այդ կտավը։ |
Սա զգացմունքային նախագիծ է։ Ինչպես անցյալի ցավոտ կողմերին անդրադարձող ցանկացած արվեստ, այն անդրադառնում է հիշողությանը, ամոքմանը և կրթության ու իրազեկման միջոցով ավելի լավ աշխարհ ստեղծելուն։ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Chicago artist marks Armenian genocide with Guernica-size work
- ↑ «Chicago artist marks Armenian genocide with Guernica-size work». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ «1915-2015: A Perpetual Reminder of Survival». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Չիկագոյում բնակվող հայ նկարչուհին կտավ է ստեղծել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.