Հայաստանում Վրաստանի դեսպանություն

Հայաստանում Վրաստանի դեսպանություն (վրաց.՝ საქართველოს საელჩო სომხეთის), Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Հայաստանում[1]։

Հայաստանում Վրաստանի դեսպանություն
Հավատարմագրված երկիրՎրաստան
Ընդունող երկիր Հայաստան
ԴեսպանԹենգիզ Շարմանաշվիլի
ՀասցեՀայաստան, Երևան, Բաբայան փող. 2/2

Հայաստանում Վրաստանի դեսպանությունը գտնվում է մայրաքաղաք Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Բաբայան փողոցում։ Ներկայումս Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Թենգիզ Շարմանաշվիլին։

Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։

Վրաստանի մուտքի արտոնագիր խմբագրել

Հայաստանի քաղաքացիներից Վրաստան այցելության համար մուտքի վիզա չի պահանջվում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վրաստանի դեսպանություն Հայաստանում». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.